«Պրոկոպիոս Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ}}'''Պրոկոպիոս Կեսարացի''' ([[հունարեն]]՝ Προκόπιος ὁ Καισαρεύς, ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն, [[490]] և [[507]] թթ միջև— [[562]] թ. հետո), 6-րդ դարի [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] պատմիչ, գրել է [[Հուստինիանոս I]] կայսեր կառավարման պատմությունը։ Եղել է հույն նշանավոր զորավար [[Բելիսարիոս]]ի քարտուղարը և նրա հետ անմիջականորեն մասնակցելով [[Սասանյան Պարսկաստան|պարսիկների]], [[վադալներ]]ի, [[օստգոթեր]]ի դեմ մղած կայսրության պատերազմներին, 551 թ. շարադրել է «Պատերազմների մասին» աշխատությունը (8 գիրք)։ Խիստ կարևոր տեղեկություններ է հաղորդում մինչ-հուստինիանոսյան ժամանակաշրջանի հայ-բյուզանդական հարաբերությունների, Հուստինիանոս կայսեր մղած պատերազմներին հայերի մասնակցության, հայ անվանի զորավարների, բյուզանդական տիրապետության դեմ հայերի ապստամբությունների մասին։
 
Իր «Կառուցումների մասին» գրքում մանրամասն նկարագրել է կայսեր շինարարական լայն աշխատանքները, այդ կապակցությամբ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում [[Բյուզանդական Հայաստան]]ի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակի, քաղաքների, բերդերի և եկեղեցիների կառուցումների մասին։