«Մակարավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է գնալ այնտեղ։
 
Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։ Վերանորոգման զգալի աշխատանքներ են կատարվել և այժմ էլ շարունակվում են։ Շուտով լրիվ կավարտվեն և Մակարավանքի հրաշակերտ կառույցը կստանա իր նախկին տեսքը։
 
Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ։ Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են Սբ. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները։ Ուշագրավ է Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը։
 
== Ավանդություն ==
 
== Ճարտարապետություն ==