«Մաթեմատիկայի պատմությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
=== Մաթեմատիկան Հայաստանում VII դարից հետո ===
[[Պատկեր:Grigor Magistros.jpg|thumb|250px|<center>[[Գրիգոր Մագիստրոս]]</center>]]
ՀետահայումՀետագայում Շիրակացու ավանդույթները շարունակեց բյուզանդական մաթեմատիկոս, մեխանիկ՝ [[Լեվ Մաթեմատիկոս]]ը (790-869)։ Նա Կոստանդնուպոլսում զբաղվում էր մաթեմատիկայի դասախոսությամբ և [[863]] թվականին ստեղծեց և դարձավ Կոստանդնուպոլսի համալսարանի առաջին ռեկտորը։ Մաթեմատիկայում Լեվը համակարգում է տառերը, ինչպես թվաբանական սիմվոլներ՝ ակնկալելով [[Հանրահաշիվ|հանրահաշվի]] առաջացմանը. նա պարզեցնում է [[Դիոֆանտ]]ի բարդ սիմվոլիկան և քայլ է անում հանրահաշվի հետագա զարգացման համար{{sfn|Петросян — 4|1960|loc=|с=9|name=}}{{sfn|Кто есть кто — 1|2005|loc=|с=|name=}}։ XI դարի սկզբին և XII դարում մաթեմատիկայի բնագավառում մեծ ավանդ է ունեցել Հովհաննես Իմաստասերը, հայտնի ինչպես [[Յոհան Սարկավագ]]ը ([[1045]]/[[55|1055]]-[[1129]])։ Իր մաթեմատիկական աշխատանքները ցույց են տալիս, որ հայկական միջնակարգ դպրոցներում սովորում էին ոչ միայն գործնական և տեսական թվաբանություն այլ նաև թվերի տեսություն։ Իր աշխատանքներից մեկում նա բացահայտում է բազմապատկման աղյուսակի հայկական տարբերակը։ Նրա «Բազմանկյուն թվերը» գիրքը հիմնված է [[Նիկոմա]]խի «Թվաբանություն» գրքի վրա{{sfn|Розенфельд и др.|1970|loc=|с=251|name=}}։ Նա նույնպես շարունակել է հայերեն թարգմանել [[Ֆիլոն Ալեքսանդրացի|Ֆիլոն Ալեքսանդրացու]], [[Արիստոտել]]ի, [[Էվկլիդես]]ի, [[Դիոնիսիոս Արիոպագոսցի|Դիոնիսիոս Արիոպագոսցու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] գործերը{{sfn|Чалоян|1959|loc=|с=|name=}}։ Հովհաննես Իմաստասերը եղել է «Բազմանկյուն թվեր» գրքի հեղինակը, որը որպես դասագիրք օգտագործել են XI-XII դարերում{{sfn|Петросян — 12|1946|loc=|с=40|name=}}։
 
Մաթեմատիկան Հայաստանում բարձր մակարդակի է հասնում XI-XIV դարերում, երբ բացվում են միջնադարյան մի շարք համալսարաններ. [[Գլաձորի համալսարան]]ը (հիմնադրվել է [[1282]] թվականին), [[Տաթևի համալսարան]]ը (հիմնադրվել է [[1373]] թվականին), դպրոցներ [[Անի]]ում, [[Հաղպատ]]ում և այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում Հայաստանի սահմաններից դուրս{{sfn|Сагателян — 1|1981|loc=|с=137|name=}}։