«Բենիամին Օվչյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ դերասան
Content deleted Content added
Նոր էջ «'''Օվչյան Բենիամին''' Հովհաննեսի (ծնվել է 28․9․1918, գ․ Ախլաթյան, ՀԽՍՀ Սիսիանի շրջան), հայ սովետ...»:
(Տարբերություն չկա)

14:19, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Օվչյան Բենիամին Հովհաննեսի (ծնվել է 28․9․1918, գ․ Ախլաթյան, ՀԽՍՀ Սիսիանի շրջան), հայ սովետական դերասան։ Ադրբեջանական ՄՍՀ ժողովրդական արտիստ (19721939 թվականին ավարտել էր Բաքվի Ախունդովի անվան թատերական ուսումնարանը։ 1935 թվականից՝ Բաքվի հայկական, 1947 թվականից՝ Ստեփանակերտի Դորկու անվան հայկական թատրոնների դերասան։ Խաղում էր հերոսադրամատիկական, ինչպես և բնութագրական դերեր՝ Միքայել (Սունդուկյանի «էլի մեկ զոհ»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), խմբապետ Վռամ (Դուլակյանի «Արշալույսին»)․ Գևորգ (Բորյանի «Նույն հարկի տակ»), Նեզնամով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Վասկա Պեպել (Դորկու «Հատակում»), Կաջար (Վուրղունի «Վացիֆ»), Լեոնտես (Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ») և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։