«Թոմաս Հոբս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== «Քաղաքացիական հասարակություն» հասկացություն ==
Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ « պետության ») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։
Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։