«Աֆշարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աֆշարներ''' - թյուրքալեզու ժողովուրդ, 24 օղուզ ցեղերից մեկը։ Բնակվում են հի...»:
(Տարբերություն չկա)

13:33, 2 Հունիսի 2015-ի տարբերակ

Աֆշարներ - թյուրքալեզու ժողովուրդ, 24 օղուզ ցեղերից մեկը։ Բնակվում են հիմնականում Իրանի հյուսիսում (Իրանական Ադրբեջանում), Թուրքիայում և Աֆղանստանում (Քաբուլի մոտ)։ XX դարի 60-ականներին նրանց թվաքանակը անցնում էր 350 հազարից։ Վարում են կիսաքոչվոր կենսակերպ, զբաղվում անասնապահությամբ և, մասամբ, հողագործությամբ։ Դավանանքը՝ շիա իսլամ։

Համաձայն օղուզական առասպելների՝ ցեղի ավանումը առաջացել է Օղուզ-խանի թոռան՝ Աֆշար-խանի անունից։ «Աֆշար» բառը նշանակում է «լսող, ենթարկվող»։

Աֆշարները Առաջավոր Ասիա են տեղափոխվել Միջին Ասիայից XIII-XIV դարերում[1]։ Մասնակցելով սելջուկների՝ դեպի Մերձավոր Արևելք իրականացրած արշավանքներին, նրանք ժամանակի ընթացքում սկսել են բնակվել այդ տարածաշրջանում, հիմնականում, Իրանում։ Սեֆյանների ժամանակաշրջանում աֆշարները զգալի դեր են խաղացել երկրի կառավարման, հատկապես, զինվորական գործում։ 1736-ին, աֆշար Նադիր Ղուլի Բեկը գահընկեց է արել սեֆյան վերջին շահին, իրեն հռչակել Իրանի շահ՝ հիմնելով նոր դինաստիա՝ Աֆշարինների դինաստիան։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв.