«Պրոտեկտորատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պրոտեկտորատ''' (լատ․ protector - հովանավոր), 1․ գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային...»:
(Տարբերություն չկա)

17:31, 10 Ապրիլի 2015-ի տարբերակ

Պրոտեկտորատ (լատ․ protector - հովանավոր), 1․ գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մեկ պետություն մյուս պետությանն է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը։ Միաժամանակ հովանավորյալ պետությունը խորհըրդական կամ ղեկավար (ռեզիդենտ) է ընդունում ներքին գործերով՝ պահպանելով միայն որոշ ինքնուրույնություն։ Հաճախ Պրոտեկտորատ է սահմանվել միակողմանի ակտով [օրինակ, Մեծ Բրիտանիան՝ Եգիպտոսի նկատմամբ (1914), հիտլերյան Գերմանիան՝ Չեխիայի և Մորավիայի նկատմամբ (1939)]։ Պրոտեկտորատը հակասում է միջազգային իրավունքի, առաջին հերթին ազգերի ինքնորոշման՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրապնդված իրավունքի սկզբունքներին։ Որպես պատմ․ վերապրուկ պահպանվել են Իտալիայի Պրոտեկտորատը՝ Սան Մարինոյի (1862-ից), Ֆրանսիայինը՝ Մոնակոյի (1861-ից), Շվեյցարիայինը՝ Լիխ-տենշտայնի (1924-ից) նկատմամբ։ t 2․ Ռազմ, դիկտատուրայի վարչակարգը Անգլիայում, 1653-59ին, լորդպրոտեկտոր Օ․ Կրոմվեչի միանձնյա իշխանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։