«Պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
== Պայմանագիր ==
Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:
Պայմանագրի հասկացությունը և պայմանները, պայմանագրի կնքման, փոփոխման և լուծման կարգն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրերնսգրքի 436-469 հոդվածներում:
 
=== Պայմանագրի տեսակները ===
==== Հիմնական և նախնական պայմանագրեր ====
Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ:
Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր:
 
==== Հատուցելի և անհատույց պայմանագրեր ====
Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի: Հատուցումը կարող է լինել դրամով, այլ գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ:
Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու:
==== Կոնսենսուալ և ռեալ պայմանագրեր ====
Կոնսենսուալ են համարվում այն պայմանագրերը, որոնց կնքման համար բավական է միայն կողմերի համաձայնությունը, որևէ գործողության կատարում չի պահանջվում:
Ռեալ են կոչվում այն պայմանագրերը, որոնք կնքված են համարվում, երբ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա կողմը մյուսին իր է հանձնում:
 
==== Փոխհամաձայնեցված և միանալու պայմանագրեր ====
Փոխհամաձայնեցված պայմանագրեր կնքելիս կողմերը ոչ միայն պայմանագիր կնքելու փոխադարձ լրացնող կամք են դրսևորում, այլև փոխադարձ կամահայտնությամբ համաձայնություն են կայացնում պայմանագրի բոլոր պայմանների կապակցությամբ:
Միանալու պայմանագրում կողմերից մեկը տեղեկաքարտերում կամ այլ ստանդարտ ձևերում սահմանում է պայմանագրի պայմանները: Մյուս կողմն իրավունք չունի փոփոխել կամ լրացնել սահմանված պայմանները: Նա կարող է այդպիսիք ամբողջությամբ ընդունել կամ չընդունել: Եթե ամբողջությամբ ընդունում է, ապա միանում է պայմանագրին:
 
===== Աղբյուր =====
*Բարսեղյան Տ. Կ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք: Առաջին մաս.- Երևանի պետ. համալս.- Եր.: Երևանի համալս. հրատ., 2000-528 էջ: