«Էդգար Շահին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 35.
Շահինը բազմաթիվ ընկերությունների (Հռոմի իտալական գեղարվեստի ազգային, Լոնդոնի գեղարվեստի թագավորական և այլն) և միությունների (Փորագրողների և այլն) անդամ էր։ 1928 թվականին հեռակա ընտրվել է Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ 1936 թվականին՝ [[Երևան]]ում, [[Թիֆլիս]]ում, 1940 թվականին՝ [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]] թանգարանում բացվել են նրա փորագրությունների ցուցահանդեսները. շուրջ 160 գործ նվիրել է Հայաստանին։ 1974, 1994 և 2004 թթ. Երևանում կազմակերպել են Շահինի ծննդյան 100, 120 և 130-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ։
 
Գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում (300-ից ավելի), Էրմիտաժում, [[Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի]] և եվրոպական երկրների այլ թանգարաններում։
 
1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից ([[Նորմանդիա]]) ոչ հեռու, [[Սեն Միշել]]ում, բացվել է Շահինի թանգարանը։