«Թարո Ասո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Թարո Ասո''' (<small>ճապոներեն`</small> 麻生 太郎, ծնվ. 1940թ. սեպտեմբերի 20-ին)` ճապոնացի քաղաքական գործիչ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Թարո Ասո''' (<small>[[ճապոներեն]]`</small> 麻生 太郎, ծնվ. 1940թ. [[սեպտեմբերի 20]]-ին)` ճապոնացի քաղաքական գործիչ է, 2008թ. սեպտեմբերի ընտրությունների արդյունքում դարձել է Ճապոնիայի 92-րդ վարչապետը, պաշտոնավարել է մինչեւ 2009թ. սեպտեմբեր ամիսը:<br />
2012թ. ընտրություններում Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո նշանակվել է [[Շինզո Աբե]]ի աշխատակազմի Արտաքին գործերի նախարար, մնացել է այդ պաշտոնում մինչեւ 2012թ. դեկտեմբերը:
== Կենսագրություն ==
Ծնվել է 1940թ. Իիզուքայում: Հայրը` Թաքաքիշի Ասոն եղել է ցեմենտ արտադրող ընկերության նախագահ եւ սերտ կապեր է ունեցել վարչապետ [[:en:Kakuei Tanaka|Քաքուեյ Թանաքայի]] հետ: Մայրը` Քազուքո Ասոն եղել է վարչապետ [[:en:Shigeru Yoshida|Շիգերու Յոշիդայի]] դուստրը:<br />
Գաքուշուինի համալսարանում քաղաքատնտեսության աստիճանի հասնելուց հետո ուսանել է [[ԱՄՆ|Միացյալ Նահանգների]] [[Սթենֆորդի համալսարան]]ում, սակայն, ուսումը թողել է կիսատ: Նավով տուն վերադառնալիս մնացել է [[Լոնդոն]]ում եւ ուսանել է այնտեղի տնտեսագիական դպրոցում:
=== Գործունեությունը ===
Երկու տարի աշխատել է [[Սյերա Լեոնե]]ի ադամանդի հանքերում, միչեւ քաղաքացիական պատերազմի պատճառով հայրենիք վերադառնալը: Ապա, 1966թ. սկսել է աշխատակցել իր հոր ընկերությանը եւ 1973-ից մինչեւ 1979 թվականները եղել է ընկերության նախագահը: Ընկերության համար աշխատելով, 1960-ականներին ապրել է [[Բրազիլիա]]յում եւ այնտեղ սկսել է տիրապետել պորտուգալերենին<ref>[http://www.estadao.com.br/estadaodehoje/20080926/not_imp248260,0.php Article] on ''O Estado de São Paulo'', 26 September 2008. {{pt icon}}</ref>:<br />
Նաեւ եղել է 1976թ. Մոնրեալի օլիմպիական խաղերում Ճապոնիայի մարզական հրաձգության թիմի անդամ:
=== Քաղաքական գործունեությունը ===
Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1979թ. եւ վերընտրվել է ութ անգամ: 1988թ. դարձել է խորհրդարանի կրթության փոխնախարար:
=== Հավատքը ===
Թարո Ասոն կաթոլիկ քրիստոնյա է:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թարո_Ասո» էջից