«Հանդարտ էյրենիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Taxobox | name =Հանդարտ եյրենիս | image file = Benny Trapp Eirenis modestus Samos.jpg | image descr = | image2 file = | image2_caption = | regnum =Կենդանի...»:
(Տարբերություն չկա)

13:08, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Հանդարտ եյրենիս
Հանդարտ էյրենիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Eirenis modestus
Martin, 1838



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հանդարտ եյրենիս (լատին․՝ Eirenis modestus), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիս ցեղի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում:

Տարածում

Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ: Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ: Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի տակ և այլ թաքստոցներում, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում:

Արտաքին տեսք

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (11-59 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը համեմատաբար հաստ է: Գլուխը տափակ է, մարմնից թույլ տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով: Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են ու փայլուն: Մեջքային մակերեսը բաց մոխրագույն է կամ գորշ դեղնավուն՝ վարդագույն կամ նարնջագույն երանգով: Պոչը ավելի բաց գույնի է: Երիտասարդի մեջքին երբեմն առկա են մանր, սև կետիկներ, գլխի նախշը կազմված է աչքերի առջևի եզրերի միջև ձգվող M-անման մուգ գծից և ծոծրակային վահանիկների վրա գտնվող խոշոր, մուգ, դեպի հետ նեղացող խալից: Պարանոցային մուգ վզնոցանման գիծն ունի բաց գույնի եզրեր և երբեմն բարակ գծով միանում է ծոծրակային խալին: Տարիքի հետ գունավորումը փոխվում է՝ դառնալով ավելի միագույն, երբեմն գլխի նախշը գրեթե լրիվ անհետանում է: Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդինը՝ մոխրագույն: Սնվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով: Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան 2-րդ կեսը՝ 1 մ-ից խոր` հողի չսառցակալող շերտերում:

Բազմացում

Զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին: Հուլիսին էգը դնում է երկարավուն (16-17 մմ 5-6 մմ) 3-8 ձու: Ձագերը ծնվում են աշնանը:

Դերը մարդու կյանքում և բնության մեջ

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, փափկամարմիններին, թունավոր հոդվածոտանիներին: Խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով: Մարդու և կենդանիների համար անվնաս է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։