[[Պատկեր:Deklaracia SSSR.jpg|250px|մինի]]
'''ԽՍՀՄ–ի կազմավորումը''' սկսվեց [[Ռուսաստան]]ում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո , երբ առաջ եկավ [[ՌԽԴՍՀ]]–ի և խորհրդային այլ հանրապետությունների միջև հարաբերությունների հստակեցման և պետական կարգի որոշման խնդիրը։
ՌԽԴՍՀ–ի և խորհրդային հանրապետությունների միջև [[1920]]–[[1922]] թվականներին կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր։ Խորհրդային հանրապետություններն անկախ էին , բայց ձևականորեն և այդ պայմանագրերը չէին ենթադրում նրանց իշխանության բարձրագույն մարմինների ենթակայությունը ՌԽԴՍՀ–ի կառավարությանը։ [[Խորհրդային Ռուսաստան]]ի ղեկավարության կարծիքով՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ընթացքում այդ պետությունների ժողովուրդների միջև ձևավորվել էին պատմական, տնտեսական և մշակութային հարաբերություններ,և այդ ամենը տրամաբանական էր դարձնում նրանց միավորումը։
== Առաջ քաշվող ծրագրերը ==
[[Պատկեր:Lenin.jpg|200px|մինի|աջից|Վլադիմիր Լենին]]
Խորհրդային հանրապետությունների միավորումը պետք է իրագործվեր «վերևից»։ [[Իոսիֆ Ստալին]]ն առաջ քաշեց «ինքնավարացման ծրագիրը»։ Դրանով առաջարկում էր ինքնավար հանրապետությունների կարգավիճակով խորհրդային հանրապետություններն ընդգրկել ՌԽԴՍՀ–ի կազմի մեջ։ [[Վլադիմիր Լենին]]ը դեմ էր այս ծրագրին, նա առաջ քաշեց [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն ստեղծելու գաղափարը։Վերջինիս համոզմամբ՝ դաշնային միավորումն ընդամենը միասնական պետության հասնելու անցումային փուլ էր։ Ի վերջո [[Կենտկոմ]]ն ընդունեց դաշնային կառույց ունեցող պետության լենինյան տեսակետը։Շատտեսակետը։ Շատ կարևոր էր անդրկովկասյան երեք հանրապետությունների խնդիրը։ Լենինը պնդում էր, որ [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ն ու [[Ադրբեջան]]ը ապագա Միության կազմի մեջ մտնեն Անդրկովկասյան դաշնության ձևով։ [[Անդրկովկաս]]յան դաշնության ղեկավար մարմիններում ապահովելով Մոսկվային հավատարիմ կադրերի նշանակումը՝ խորհրդային կառավարությունը կարող էր ապահովել իր համար ընդունելի որոշումների կայացումը։ [[Մոսկվա]]յի հետևողական ճնշման արդյունքում [[1922]] թվականի [[մարտի 12]]–ին երեք անդրկովկասյան հանրապետությունները կնքեցին դաշնային միության պայմանագիր։ Արդյունքում ի հայտ եկավ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ)։ Նոր էր ձևավորվել ԱԽՍՀԴՄ–ն, երբ Մոսկվան արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզվեց, որ պահանջվում էր ստեղծել ոչ թե հանրապետությունների դաշնային միություն, այլ միասնական դաշնային հանրապետություն։ [[1922]] թվականի [[դեկտեմբերի 13]]–ին հռչակվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ) և ընդունվեց վերջինիս սահմանադրությունը։ Իսկ արդեն [[դեկտեմբերի 30]]–ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ), որի կազմի մեջ մտան ՌԽԴՍՀ–ն, [[Ուկրաինա]]կան ԽՍՀ–ն, Բելոռուսական ԽՍՀ–ն և Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ)։
Լենինը պնդում էր, որ [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ն ու [[Ադրբեջան]]ը ապագա Միության կազմի մեջ մտնեն Անդրկովկասյան դաշնության ձևով։ [[Անդրկովկաս]]յան դաշնության ղեկավար մարմիններում ապահովելով Մոսկվային հավատարիմ կադրերի նշանակումը՝ խորհրդային կառավարությունը կարող էր ապահովել իր համար ընդունելի որոշումների կայացումը։ [[Մոսկվա]]յի հետևողական ճնշման արդյունքում [[1922]] թվականի [[մարտի 12]]–ին երեք անդրկովկասյան հանրապետությունները կնքեցին դաշնային միության պայմանագիր։ Արդյունքում ի հայտ եկավ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ)։ Նոր էր ձևավորվել ԱԽՍՀԴՄ–ն, երբ Մոսկվան արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզվեց, որ պահանջվում էր ստեղծել ոչ թե հանրապետությունների դաշնային միություն, այլ միասնական դաշնային հանրապետություն։ [[1922]] թվականի [[դեկտեմբերի 13]]–ին հռչակվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ) և ընդունվեց վերջինիս սահմանադրությունը։ Իսկ արդեն [[դեկտեմբերի 30]]–ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ), որի կազմի մեջ մտան ՌԽԴՍՀ–ն, [[Ուկրաինա]]կան ԽՍՀ–ն, Բելոռուսական ԽՍՀ–ն և Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ)։
== ԽՍՀՄ ստեղծումը ==
[[Պատկեր:Stalin lg zlx1.jpg|200px|մինի|աջից|Իոսիֆ Ստալին]]
[[1924]] թվականի [[հունվարի 31]]–ին ընդունվեց ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը,բարձրագույն մարմին հռչակվեց ԽՍՀՄ Խորհուրդների համագումարը։ Բոլոր միութենական հանրապետությունները պահպանում էին անկախության ձևական դրսևորումները ներքին ինքնակառավարման գործերում։ Իշխանության դաշնային մարմինների լիազորությունների շրջանակների մեջ մտնում էին միայն չորս բնագավառներ՝ արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, կապի և հաղորդակցության միջոցները։ ԽՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման անհրաժեշտ նախապայմաններ համարվեցին արդյունաբերացումը, կոլեկտիվացումը և «մշակութային հեղափոխությունը»։ [[1928]] թվականին [[ԽՍՀՄ]]–ը մուտք գործեց զարգացման նոր փուլ։ Երկրում սկսվեց արդյունաբերացման գործընթացը։ [[1929]] թվականին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների համատարած ստեղծումը, որը զուգակցվում էր մասնավոր տնտեսությունների վերացմամբ։ Կոլեկտիվացումն իրագործվում էր հակաիրավական մեթոդներով։
[[Պատկեր:Coat of arms of the Soviet Union 1923–1936.svg|200px|մինի|ձախից|ԽՍՀՄ զինանշան]]
Արագացված մեթոդներով իրագործվում էին նաև մշակութային վերափոխումները։ Մեծ աշխատանք էր տարվում բնակչության գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Արդեն [[1927]]–[[1928]] թվականներին գրագետ բնակչությունը կազմում էր քաղաքային բնակչության 80%-ը, գյուղականի՝ մոտ 43%–ը։ [[1930]] թվականից մտցվեց պարտադիր տարրական կրթությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաև կադրերի պատրաստմանը։ Այդ շրջանում կազմակերպվեց ու կայացավ խորհրդային գիտությունը։ Սակայն դրա հետ մեկտեղ ներմուծվում էին պարտադիր ու կաղապարային դա տողություններ, կատարվում բռնի միջամտություններ ստեղծագործական կյանքին։ Գործող գրաքննությունը ոչ միայն բացառում էր որոշ ստեղծագործությունների տպագրումը, այլև հալածանքների ենթարկում դրանց հեղինակներին։
== Աղբյուրներ ==
*Համաշխարհային պատմություն 12., Հումանիտարհումանիտար հոսք, հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]
Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]
[[Կատեգորիա:1924]]
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ]]
|