«Սելին Դիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 123.
Դիոնն իր ամուսնու և մենեջերի` [[Ռենե Անժելիլ]]ի հետ ծանոթացել է [[1980]] թվականին, երբ ինքն ու մայրը նրան ուղարկեցին իրենց գրած երգի դեմոձայնագրությունը. այդ ժամանակ Դիոնը 12 տարեկան էր, իսկ Անժելիլը` 38: Նրանք իրենց հարաբերություններն սկսել են [[1987]] թվականին և նշանադրության մասին հայտարարել [[1991]] թվականին: Ամուսնացել են [[1994]] թվականի [[դեկտեմբերի 17]]-ին` [[Մոնրեալ]]ի (կանադական Քվեբեկ պրովինցիա) Նոտր-Դամ տաճարում: [[2000]] թվականի [[հունվարի 5]]-ին Դիոնն ու Անժելիլը հաստատեցին իրենց ամուսնությունը [[Լաս-Վեգաս]]ում:
 
[[2000]] թվականի [[մայիս]]ին, հղիանալու մի քանի անհաջող փորձից հետո, Դիոնը, որոշելով կիրառել արտամարմնական բեղմնավորման տարբերակը, մի քանի վիրահատության ենթարկվեց Նյու- Յորքի վերարտադրողական բժշկության կլինիկայում` հղիանալու իր հնարավորություններն ավելացնելու նպատակով: Նրանց առաջին որդին` Ռենե-Շառլ Անժելիլը, ծնվեց [[2001]] թվականի [[հունվարի 25]]-ին: [[2010]] թվականի [[մայիս]]ին Անժելիլը հայտարարեց, որ Դիոնը, վեցերորդ արտամարմնական բեղմնավորումից հետո, գտնվում է հղիության 14-րդ շաբաթում և երկվորյակի է սպասում: [[2010]] թվականի [[հոկտեմբերի 23]]-ին, ժամը 11:11 և 11:12, Ուեստ-Փալմ-Բիչի (Ֆլորիդա) Սուրբ Մարիա բժշկական կենտրոնում Դիոնը [[Կեսարյան հատում|կեսարյան հատման]] միջոցով լույս աշխարհ բերեց երկու առողջ երեխա:<ref>{{cite web|url=http://www.celinedion.com/news/celine-gives-birth-twins|title=Celine Gives Birth to Twins!!|work=Celinedion.com|date=October 25, 2010|accessdate=October 25, 2010|archiveurl=http://www.webcitation.org/687teGR9p|archivedate=2012-06-02}}</ref> Երկվորյակներին անվանեցին Էդդի (Դիոնի սիրած երգահան [[Էդդի Մարնե]]ի պատվին) և Նելսոն (ՀԱՀ նախկին նախագահ [[Նելսոն Մանդելա]]յի պատվին):<ref>[https://archive.is/20121206025121/www.cbsnews.com/8301-31749_162-20021142-10391698.html Celine Dion’s Twins Named Nelson and Eddy]. Retrieved October 28, 2010.</ref> [[2010]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին Դիոնն իր նորածին որդիների հետ հայտնվեց կանադական Hello ամսագրի էջերին:
 
[[2010]] թվականի [[հոկտեմբերի 15]]-ին Սելին Դիոնը նշանակվեց [[ՄԱԿ]]-ի բարի կամքի դեսպան:<ref>{{cite web|author=Home|url=http://www.hellomagazine.ca/magazine/cover-hello-canada-199.html|title=HELLO! – The place for daily celebrity news|publisher=hellomagazine.ca|accessdate=February 28, 2011|archiveurl=http://www.webcitation.org/65TEBVyZJ|archivedate=2012-02-15}}</ref>
 
== Սկավառակագրություն==
{{col-begin}}