«Եղբորոսին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ |name = Եղբորոսին | image file = Saccharum ravennae - J. C. Raulston Arboretum - DSC06214.JPG | image title = | image descr = Եղբորոսին |...»:
(Տարբերություն չկա)

13:36, 29 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Եղբորոսին
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ խոլորձազգիներ
Ընտանիք խոլորձազգիներ
Ցեղ Խոտաբույսեր
Լատիներեն անվանում
Cephalanthera



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եղբորոսին (լատին․՝ Cephalanthera), առէջագլխիկ, խոլորձազգիների ընտանքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 14, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • Եղբորոսին կարմիր (Cephalanthera rubra),
  • Եղբորոսին քրդական (Cephalanthera curdica),
  • Եղբորոսին երկարատերեվ (Cephalanthera longifolia),
  • Եղբորոսին դամասոնյան (Cephalanthera damasonium),
  • Եղբորոսին կովկասյան (Cephalanthera caucasica):

Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է նախալեռնային և լեռնային գոտիներում (700-2000 մ բւսրձրություններում), ասեղնատերև, և խառնանտառներում, խճահողերում, կրաքարոտ վայրերում և այլն: Բարձրությունը 15-60 սմ է: Տերևները խոշոր են, նստադիր, հերթադիր, լայն-նշտարաձև կամ էլիպսաձև: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը տուփիկ է: Կովկասյան եղբորոսին ՀՀ բնաշխարհիկ է: Դամասոնյան եղբորոսին (հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի միջին և ստորին լեռնային գոտիների հաճարենու, բոխու և կաղնու անտառներում), կարմիր եղբորոսին (հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նախալեռնային և լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) և քրդական եղբորոսին (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Գեղազարդիչ է:

Եղբորոսին

Տեսակները

  • Cephalanthera alpicola, 1938
  • Cephalanthera austiniae, A.Heller, 1900
  • Cephalanthera calcarataS.C.Chen & K.Y.Lang, 1986
  • Cephalanthera caucasica, Kraenzl, 1931|Пыльцеголовник кавказский
  • Cephalanthera cucullata, Boiss. & Heldr., 1854
  • Cephalanthera damasonium, Mill. Druce, 1906|Пыльцеголовник крупноцветковый
  • Cephalanthera epipactoidesFisch. & C.A.Mey., 1854|Пыльцеголовник дремликовидный
  • Cephalanthera erecta, Thunb. Blume, 1859
  • Cephalanthera ericiflora, Szlach. & Mytnik, 2008
  • Cephalanthera exigua, Seidenf., 1975
  • Cephalanthera falcata, (Thunb.) Blume, 1859
  • Cephalanthera gracilis, S.C.Chen & G.H.Zhu, 2002
  • Cephalanthera kotschyana, Renz & Taubenheim, 1980
  • Cephalanthera kurdica Bornm. ex Kraenzl., 1895
  • Cephalanthera longibracteata, Blume, 1859|Пыльцеголовник длинноприцветниковый
  • Cephalanthera longifolia, (L.) Fritsch, 1888|Пыльцеголовник длиннолистный
  • Cephalanthera pusilla, (Hook.f.) Seidenf., 1975
  • Cephalanthera rubra, (L.) Rich., 1817|Пыльцеголовник красный

Հոմանիշները

  • Callithronum Ehrh., 1789, nom. inval.
  • Dorycheile Rchb., 1841
  • Eburophyton A.Heller, 1904
  • Lonchophyllum Ehrh., 1789, nom. inval.
  • Tangtsinia S.C.Chen, 1965
  • Xiphophyllum Ehrh., 1789, nom. inval.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։