«Մեզութ Օզիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
== Ֆուտբոլային կարիերա ==
[[2008]] թվականին պայմանագիր է կնքել է գերմանական [[Վերդեր Բրեմեն|Վերդեր]] ակումբի հետ։ [[2010]] թվականի [[օգոստոսի 17]]-ին 35 միլիոն [[եվրո]]յով տեղափոխվել է [[Ռեալ Մադրիդ]]։ [[2010]] թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով [[Թուրքիա]]յից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։ Դեռ փոքր տարիքից Մեզութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում։ [[2000]] թվականին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի։
 
[[2005]] թվականին Օզիլը տեղափոխվում է «[[Շալկե 04]]», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ։ Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և [[2008]] թվականի [[հունվարի 31]]-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով։
 
Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ։ [[2007]] թվականի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երտասարդական հավաքական, իսկ [[2009]]-ին մինչև 21 տարեկանների հետ դառնում է [[Եվրոպա]]յի չեմպիոն։
 
[[2009]] թվականի [[փետրվարի 5]]-ին Օզիլը հրավիրվում է [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիայի ազգային հավաքական]], որտեղ հենց [[փետրվարի 11]]-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Մեզութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ։ Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում։ Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա [[Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական|Արգենտինայի հավաքական]]ի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից [[Մյուլեր Թոմաս|Մյուլեր]]ին։ Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»։ [[Ժոզե Մոուրինյո]]ն թիմը մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ։ 2010 թվականի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայական ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով։
 
Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում։
[[2013]] թվականի Օգոստոսին 42.5 միլիոն ֆունտով տեղափոխվեց [[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]։