«Ներգաղթ»–ի խմբագրումների տարբերություն

մարդկանց տեղաշարժ մեկ այլ երկիր կամ տարածք, որը նրանց համար հայրենի չէ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ներգաղթ''', իմիգրացում ({{lang-lat|immigrare}} — բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակության...»:
(Տարբերություն չկա)

09:42, 2 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ներգաղթ, իմիգրացում (լատին․՝ immigrare — բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր։ Ներգաղթի պատճառները տարբեր են՝ տնտեսական (աշխատուժի ներմուծում), ռազմական (օտար հողերի զավթում), քաղաքական (փախուստ քաղաքական, ռասայական, կրոնական ևն հետապնդումներից)։ Ներգաղթ արտագաղթի հետ մեկտեղ նպաստել է բազմաթիվ երկրների բնակչության ձևավորմանը ։ Ներգաղթի ժողովրդագրական ցուցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուցվածքով (գերակշռում են երիտասարդ և միջին տարիքի անձինք, այդ թվում՝ տղամարդիկ