«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: clean up, ջնջվեց: {{Պորտալ|Արագածոտն|գույն=1}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{այլգործածություն2|գյուղի||Կոշ}}
 
{{Տեղեկաքարտ Հայաստանի գյուղԳյուղ
|պաշտոնական անուն= Կոշ
|պատկեր=
Տող 10.
|համայնք= Կոշ
|հեռ-մարզկենտրոն=17
|այլ անուն= Գոշ, Կավաշ, Կվաշ,<br/>Կվաշ,Կվաշավան,<br/> Կուաշ
|գոտի=
|լայնա= 40|լայնր= 18|լայնվ= 09|լայնՀՀ=Հյ
Տող 27.
}}
 
'''Կոշը''' գյուղ է [[ՀՀ]] [[Արագածոտնի մարզ]]ի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ Կոշը նաև ճանաչված է եղել որպես '''Գոշ''', '''Կավաշ''', '''Կվաշ''', '''Կվաշավան''', '''Կուաշ'''։<ref>{{cite book|title=Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)|author=Ս.Հ. Հարությունյան|publisher=«Տիգրան Մեծ» հրատարակչություն|location=Երևան|date=2003|isbn=9994100009}}</ref>
 
==Բնակչություն==
Տող 33.
 
==Պատմություն==
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է ՍՍբ. Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ ՍՍբ. Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դ. խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս- արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), ՍՍբ. Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։ Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։ Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դ. անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց [[Տիրան]] թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։
<ref>{{cite book|title=Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide)|author=Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան|edition=2-րդ|publisher=Մատիտ|location=Հայաստան|date=2005|page=46|isbn=9994101218}}</ref>
 
== Տես նաև ==
* [[Կոշի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)]]
==Աղբյուրներ==
{{reflist}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոշ» էջից