«Աբբասյաններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - → - (10), , → , (91), ։ → ։ (32), ՝ → ՝ (14), → (131), ), → ), (42), )։ → )։ (4), ( → ( (57) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1.
'''Աբբասյաններ''' ({{lang-ar|العبّاسيّون}}), [[արաբ]]ական [[խալիֆա]]ների հարստություն։ Կոչվել է [[Մուհամմեդ]] մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Աբբասյանների իշխանության տիրացան Աբա-Մուսլիմի ապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754)։
[[Աբբասյանների խալիֆայություն]]ը (հայտնի է նաև [[Բաղդադի խալիֆայություն]] անվամբ) սկզբում տարածվում էր [[Ատլանտյան օվկիանոս]]ից մինչև [[Հնդկաստան]]՝ ընդգրկելով [[Ասիա]]յի արաբական երկրները, [[Իրան]]ը (մինչև IX դարի սկիզբը), [[Առաջավոր Ասիա]]յի մեծ մասը, [[Անդրկովկաս]]ը, [[Միջին Ասիա]]յի հարավային մասը, [[Եգիպտոս]]ը, [[Հյուսիսային Աֆրիկա]]ն (մինչև IX դարը)։
== Ձևավորում և վերելք ==
[[Պատկեր:Abbasids850.png|250px|մինի|[[Աբբասյան խալիֆայություն]]ը 850 թ-ին]]
VIII դարի երկրորդ կեսին [[Օմայաններ]]ի իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով [[պարսիկ]] ֆեոդալական վերնախավի և [[Շիա իսլամ|շիա աղանդի]] հետևորդների վրա՝ Աբբասյանները 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում մահմեդականության գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Մահմեդական կրոնում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մահմեդական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմական ասպարեզներում։ Մայրաքաղաքը [[Դամասկոս]]ից փոխադրվեց [[762]]-ին հիմնադրված [[Բաղդադ]] քաղաքը։ [[Խալիֆա]]ները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Աբբասյանների խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմնական ճյուղերն էին [[հողագործություն]]ը և [[անասնապահություն]]ը։ Գյուղացիները [[հող]]ահարկ՝ «խարաջ» էին վճարում, ոչ մահմեդականները՝ նաև գլխահարկ՝ «ջիզիե»։ [[Արհեստ]]ներն ու [[առևտուր]]ը նպաստեցին [[քաղաք]]ների զարգացմանը ([[Բաղդադ]], [[Բասրա]], [[Դամասկոս]], [[Կահիրե]], [[Բուխարա]])։ Զարգացավ արաբական [[մշակույթ]]ը։ Մամուն խալիֆայի օրոք (813
== Անկում ==
[[Պատկեր:Abbasids Baghdad Iraq 765.jpg|մինի|ձախից|Աբբասյան մետաղա[[դրամ]], [[Բաղդադ]], [[Իրաք]], 765 թ.]]
Սակայն շուտով կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833
== Վերացում ==
[[945]]-ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին [[Բաղդադ]]ը, Աբբասյանները փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մահմեդականների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ [[Մոնղոլներ]]ի ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին [[Կահիրե]]։ 1517-ին օսմանյան սուլթան [[Սելիմ I]] գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մահմեդականների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց [[Կ. Պոլիս]]։
== Գահացանկ ==
# Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754),
# [[Աբու Զաֆար Մանսուր]] (754-775),
# Մահդի (775-785),
# Հադի (785-786),
# Հարուն ալ Ռաշիդ (786-809),
# Ամին (809-813),
# Մամուն (813-833),
# Մութասիմ (833-842),
# Ուասիք (842-847),
# Մութավաքիլ (847 -861),
# Մունթասիր (861-862),
# Մուսթաին (862-866),
# Մութազզ (866-869),
# Մուհթադի (869 -870),
# Մութամիդ (870-892),
# Մութադիդ (892-902),
# Մուքթաֆի (902-908),
# Մուքթադիր (90 -932),
# Կահիր (932 -934),
# Ռադի (934-940),
# Մութթակի (940-944),
# Մուսթաքֆի (944-946),
# Մութի (946 -974),
# Թաի (974-991),
# Կադիր (991-1031),
# Կաիմ (1031-1075),
# Մուքթաֆի (1075-1094),
# Մուսթազհիր (1094 -1118),
# Մուսթարշիդ (1118-1135),
# Ռաշիդ (1135-1136),
# Մուքթաֆի (1136-1160),
# Մուսթանջիդ (1160-1170),
# Մուսթադի (1170-1180),
# Նասիր (1180-1225),
# Զահիր (1225-1226),
# Մուսթանսիր (1226-1242),
# Մուսթասիմ (1242-1258)։
== Գրականություն ==
* Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
* Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912
* Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917
|