«Բնության պահպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (19), → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Foz de Iguaçu 27 Panorama Nov 2005.jpg|300px|մինի|Իգնազու ջրվեժ, [[Բրազիլիա]]]]
'''Բնության պահպանություն''', պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել [[Բնություն|բնության]] վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը: ներդաշնակությունը։
 
== Խնդիրներ ==
Բնության պահպանության խնդիրներն են՝
# ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր,
# պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել [[Կենդանական աշխարհ|կենդանական]] ու [[բուսական աշխարհ]]ների հարստությունների վերարտադրմանը,
# պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և [[լանդշաֆտ]]ների բազմազանությունը,
# պահպանել և արդյունավետ օգտագործել [[օգտակար հանածոներ]]ի պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը,
# պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտական բնական արժեքները:արժեքները։
 
[[Պատկեր:Victorian Central Highlands log dump 03 Pengo.jpg|thumb|250px|[[Ավստրալիա]]յի բնապահպանները]]
Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ [[կանաչապատում]], [[անտառապատում]], գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, [[ջրամբար]]ների կառուցում և այլն: այլն։
 
Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու [[Առողջություն|առողջության]] ու կենսագործունեության վրա:վրա։
 
Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ [[Երկիր]] մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը:ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց:անձանց։
 
Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ:կազմակերպություններ։ Դրանց շարքում է [[ՄԱԿ]]-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ [[ՅՈՒՆԵՊ]]-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է:է։
 
Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ն:ն։
 
== Բնության պահպանությունը Հայաստանում ==
{{Հիմնական|Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում}}
[[Պատկեր:Lake Sevan6.jpg|մինի|300px|Սևան ազգային պարկ]]
[[Հայաստան]]ում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից:ժամանակներից։ [[Խոսրով Բ]] թագավորի հրամանով ստեղծվել են [[Տաճար մայրի]] ([[Գառնի]]ից մինչև [[Դվին]]), [[Խոսրովակերտ]] (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) [[անտառ]]ները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել [[արգելոց]]ներ:ներ։ Անհարկի [[անտառհատում]]ների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան [[Մխիթար Գոշ]]ի ([[12-րդ դար]]) և [[Սմբատ Սպարապետ]]ի ([[13-րդ դար]]) դատաստանագրքերում:դատաստանագրքերում։ [[ՀԽՍՀ]]-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ [[անտառ]]ի, [[հող]]ի, [[Ջուր|ջրի]], [[ընդերք]]ի պետականացման, վայրի [[դեղաբույսեր]]ի մենաշնորհի, [[կենդանիներ]]ի և [[բույսեր]]ի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են [[1921]]-[[1923]] թվականներին:թվականներին։ Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, [[բնական պաշարներ]]ի օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին:մասին։
 
Բնության պահպանությունն իրականացվում է [[Բնապահպանական օրենսդրություն|Բնապահպանական օրենսդրության]] շրջանակներում։
 
Ջրային պաշարների, [[մթնոլորտային օդ]]ի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող արտադրություններ:արտադրություններ։ Միջազգային հնչողություն է ստացել [[Սևանա լիճ|Սևանա լճի]] էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը։ Ստեղծվել են [[ազգային պարկ]]եր, [[արգելոց]]ներ, [[արգելավայր]]եր։
[[ՀՀ]]-ում բնության պահպանության գործընթացն իրականացնում և վերահսկում են [[ՀՀ բնապահպանության նախարարություն]]ը և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ:կազմակերպություններ։
 
[[ՀՀ Ազգային ժողով|ՀՀ Աժ]]-ում գործում է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, [[ՀՀ ԳԱԱ]]-ում և այլ գիտական հիմնարկներում ստեղծվել են բնապահպանական բաժիններ:բաժիններ։ [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] ([[2005]]) համաձայն՝ [[պետություն]]ն ապահովում է [[շրջակա միջավայր]]ի պահպանությունը և վերարտադրությունը, [[Բնություն|բնության]] ողջամիտ օգտագործումը (հոդված 10):։ Կազմվել են [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ կենդանիներ]]ի (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը:գրքերը։ Տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական կայունությունն ապահովելու համար [[1992]] թվականից ցայսօր ՀՀ անդամակցում է 13 բնապահպանական միջազգային համաձայնագրերի։
 
{{ՀԲ}}