«Արգիշտիխինիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ANNA MANUCHARYAN (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 212.73.65.135 մասնակցի վերջին տա...
Տող 8.
Պատկեր:Արմավիրի հնավայր 05.jpg
</gallery>
Արգիշտի Ա։ Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքների կառուցումը
Գահ բարձրացած Արգիշտի Ա-ն (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով դեպի տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։
Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի-Երևանի 0հիմնադրման 2800-ամյակը։
 
Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի Ա-ն Արամայիսի Արմավիր մայրաքաղաքի հարևանությամբ կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։ Արգիշտիխինիլին, որ սերտաճել էր Արմավիրին, հետագայում վերածվեց Երվանդականների թագավորության մայրաքաղաքի՝ պահպանելով հինավուրց Արմավիր անունը։ Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը:
Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։
Աղբյուր` www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
 
== Բնակչությունը ==
Բնակչությունը հիմնականում կազմված է եղել երկրագործներից ու արհեստավորներից, որոնց ընդարձակ և մեծաշուք տները զբաղեցրել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։ Արվարձաններում բնակվել է երկրագործ բնակչության ցածր խավը։ Քաղաքի և մերձակայքի լավագույն հողերը, ինչպես նաե անասնահոտերը կենտրոնացած էին ստրկատիրական ավագանու, քրմերի և հատկապես՝ թագավորի ձեռքում։ Արհեստանոցներն ու բնակելի թաղամասերը գտնվում էին ջրանցքների, առուների մոտ։ Արգիշտիխինիլին արհեստագործական արտադրանք (քարե նուրբ կնիքներ, մետաղյա և կավե իրեր, դեկորատիվ բազալտե թասեր) է մատակարարել Ուրարտուի հյուսիսային շրջաններին։ Ապացուցված է, որ մ.թ.ա. VII դ. կեսին մի շարք կավե առարկաներ Արգիշտիխինիլիից տեղափոխվել են Թեյշեբաինի (Կարմիր-բլուր)։ Հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, դեղագործի և հյուսնի մենատներ։ Հատկապես կատարելության էր հասել խեցեգործությունը։ Տարածված էին գեղարվեստական արհեստագործության արտադրանքները՝ բրոնզաթիթեղը, դրոշմազարդ գոտիները, բարձրաքանդակ վահանները, սաղավարտներն ու մետաղյա արձանիկները։ Պեղածո իրերը (նուրբ ու կոպիտ գործվածքների, պարանների, փոկերի, կաշվե իրերի մնացորդներ) ցույց են տալիս մանածագործության, ջուլհակության, կաշեգործության և այլ արհեստների առկայությունը։ Արգիշտիխինիլիում զգալի թիվ էին կազմում շինարար վարպետներն ու գործավորները։ Արգիշտիխինիլիի արմ. հատվածը շրջապատված է եղել բերդապարսպով, որի մնացորդները 1,5—2 կմ երկարությամբ մասամբ պահպանվել են։ Արգիշտիխինիլիի քաղաքաշինական սխեման կազմվել է տեղանքին համապատասխան։ Քաղաքն իր արլ. և արմ. կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատիկի պահեստներ, գինու մառաններ։ Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արմ. կողմում, բլրաշարքի ամենաբարձր մասում՝ շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով։ Պալատներից մեկի պեղումներից երևում է, որ այն բաղկացած է եղել սյունազարդ երկու դահլիճներից, բնակելի և տնտեսական ընդարձակ շենքերից։ Քաղաքի արմ. մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը՝ մուո 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը՝ մոտ 2,5 կմ երկարությամբ։ Այս բլրաշարքի արմ. բարձրադիր հատվածում տեղադրված է եղել արմ. ամրոցը։ Բնակելի թաղամասերը զբաղեցրել են բլրաշարքը, նրա լանջերն ու ստորոտի հարթավայրը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի պաշտպանական կառույցները։ Արմ. ամրոցը շրջապատված է եղել 3,5 մ հաստության եռաշարք պարիսպներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնաբերդի տարածությունը ընդարձակելու նկատառումով։ Ամրոցի մուտքերը գտնվել են հս. և արլ. պարսպամասերում։ Բլրաշարքի կենտրոնում (կենտրոնական մեծ սենյակի շուրջը) բացվել են 6—10 սենյակներով միահարկ բնակելի առանձնատներ։ Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Արգիշտիխինիլիի մեծ մասն ավերակ էր։ Կյանքը վերսկսվեց միայն նրա արլ. մասում, երբ հիմնադրվեց Երվանդունիների գահանիստ Արմավիրը։<br />