«Տրամադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Տրամադրություն''', [[Անձ|անձի]] ընդհանուր, մեղմ ու տևական [[հուզական վիճակ|հուզական վիճակը]], որը որոշակի ժամանակահատվածում բնորոշ երանգ է հաղորդում նրա գործունեությանն ու մյուս [[հոգեկան գործընթաց|հոգեկան գործընթացներին]]: Այդպիսի հուզական վիճակների առաջացման պատճառները միշտ չէ, որ գիտակցվում են,և նման դեպքերում մարդուն թվում է, թե ինքը այդպիսի [[տրամադրություն|տրամադրության]] մեջ է հայտնվել առանց որոշակի պատճառի: Անձի կյանքում տիրապետող տրամադրության ([[լավատեսություն|լավատեսությունը]], ընկճվածությունը([[դեպրեսիա]]) և այլն) պայմանավորված է ոչ միայն նրա կյանքի պայմաններով, առողջական վիճակով ու [[հաջողություն|հաջողություններով]], այլև նրա [[Խառնվածք|խառնվածքի]] տիպով:
 
[[Տրամադրություն|Տրամադրությունը]] կարևոր գործոն է մարդու զգացմունքային աշխարհը բացահայտելու համար։ Լավ կամ վատ տրամադրությունները հանդես են գալիս հակադիր վիճակներով։ Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատը ընկալում է դրականորեն։ Վատ, տխուր տրամադրությունը, ընդհակառակն, առաջացնում է դժգոհություն, [[տագնապ]], տհաճություն։ Վերոհիշյալ տրամադրությունների աղբյուր են հանդիսանում աշխատանքային հաջողությունները կամ անհաջողությունները, տխուր կամ հաճելի լուրերը, ուրախ կամ տհաճ զրույցները։ Որոշ դեպքերում տրամադրության պատճառը չի գիտակցվում և թվում է, թե դա [[դրդապատճառ|դրդապատճառներ]] չունի, բայց իրականում տրամադրությունը միշտ պատճառւսկանացված է։ Տևողության առումով ևս տրամադրությունները տարանուն են։
 
== Տեսակները ==