«Մայստերզինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 23artashes տեղափոխեց էջը «Մայստերազինգեր»-ից «Մայստերզինգեր»: Սխալ անվանում
No edit summary
Տող 1.
'''ՄայստերազինգերՄայստերզինգեր''' (գերմ. Meistersinger, բառացի՝ վարպետ երգիչ), միջնադարյան գերմանական [[երգ]]ային [[պոեզիա]]յի, այսպես կոչված, մայստերզանգի ներկայացուցիչը : Մայստերզանգի գոյացումը կապված էր քաղաքների վերելքի և բյուրգերականության աճի հետ: Մայստերազինգերները, արհեստավորական համքարությունների նման, միավորված էին գրական-երգչական [[ընկերություն]]ներում (դպրոցներում): Առաջին դպրոցը հիմնադրել է մայսենցի [[Հ. Ֆրաուենլոբ]]ը (մոտ [[1250]]-[[1318]]): [[14]]-րդ դարում մայստերազինգերի արվեստը լայնորեն տարածված էր [[Հարավային Գերմանիա]]յում (մասնավորապես՝ [[Նյուրնբերգ]]ում, ուր մայստերազինգերների թիվը հասնում էր [[250]]-ի), ապա՝ [[Ավստրիա]]յում և [[Բոհեմիա]]յում: Մայստերազինգերները ստեղծագործում էին որոշակի կանոններով (այսպես կոչված՝ տաբուլատուրա): Նրանց երկացանկը ընդգրկում էր բիբլիական կամ կրոնա-դիդակտիկ թեմաներ: [[Երկտուն]] (կրկներգով) կառուցվածքի ամեն մի նոր երգի համար [[վարպետ]] համարվող [[երգիչ]]ը հորինում էր նոր եղանակ, որն այնուհետև ճանաչվում էր նրա անունով կամ բնութագրվում նաև արհեստով (արծաթագործի, ջուլհակի և այլն եղանակներ): Նշանավոր մայստերազինգերներից էին [[Հանս Սաքս]]ը, [[Հ. Ֆոգել]]ը,
[[մինի]]
ը: «Նյուրնբերգի մայստերզինգերները» օպերայում ([[1868]]) Ռ. Վագները փառաբանել է նրանց [[արվեստ]]ը, միաժամանակ ծաղրել նրանց քաղքենիական պեդանտիզմը: [[16]]-րդ դարում [[Եվրոպա]]յում, քաղաքային մշակույթի նոր զարգացման հետ, մայստերազինգերների ստեղծագործության մեջ ներթափանցեցին աշխարհիկ, քնարական թեմաներ: 16-րդ դարի վերջից մայստերազինգերների արվեստը անկում ապրեց: