«Կարմիր գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կարմիր գիրքը''' հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի և [[սնկեր]]ի անոտացված(լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ է։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների`մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին [[կենսաբանություն|կենսաբանության]] ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։
 
Տող 9.
 
=== ԲՊՄՄ Կարմիր գրքի հրատարկումը ===
[[1963 թվական]]ին լույս տեսավ ԲՊՄՄ Կարմիր գրքի առաջին հրատարակությունը։ Դա «թռիչքային» հրատարակություն էր փոքր տպաքանակով։ Նրա երկու հատորներում տեղեկություններ էին [[կաթնասուն]]ների 211 տեսակների և ենթատեսակների և [[թռչուն]]ների 312 տեսակների ու ենթատեսակների մասին։ Կարմիր գիրքը ըստ ցուցակի բաժանվեց պետական գործիչներին ու գիտնականներին։ Ինչպես և պլանավորված էր նոր տեղեկությունների կուտակմանը զուգընթաց, հասցեատերերին ուղարկվում էին լրացուցիչ էջեր`հնացածներըէջեր՝հնացածները փոխարինելու համար։
[[1966]]- [[1971]] թվականներին լույս տեսան երկրորդ հրատարակության երեք հատորները։ Այժմ այն ուներ «գրքաին» ֆորմատ(21,0 × 14,5 սմ), բայց և ինչպես առաջին հրատարակությունը, այն ուներ երկթերթ հաստ օրացույցի տեսք, որի յուրաքանչյուր թերթ կարող էր փոխարինվել նորով։ Գիրքը նախկինի պես նախատեսված չէր վաճառքի համար, այն ցուցակով բաշխվեց բնապահպանական հաստատություններին, կազմակերպություններին և առանձին գիտնականների։ ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ զգալիորեն մեծացել էր տեսակների քանակը, քանի որ ժամանակի ընթացքում հավաքվել էր բավականին շատ լրացուցիչ տեղեկություններ։ Գրքի առաջին հատորում տեղեկություններ կային [[կաթնասուն]]ների 236 տեսակների (292 ենթատեսակների), երկրորդում`երկրորդում՝[[թռչուն]]ների 287 տեսակների (341 ենթատեսակների), երրորդում`երրորդում՝ [[սողուն]]ների 119 տեսակների ու ենթատեսակների և [[երկկենցաղ]]ների 34 տեսակների ու ենթատեսակների մասին։
ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը աստիճանաբար կատարելագործվում և լրացվում էր։
 
Երրորդ հրատարակության մեջ, որի հատորները սկսեցին լույս տեսնել [[1972 թվական]]ից սկսած, ընդգրկվել են տեղեկություններ արդեն կաթնասունների 528 տեսակների ու ենթատեսակների, թռչունների 619 տեսակների, սողունների և երկկենցաղների 153 տեսակների ու ենթատեսակների մասին։ Փոխվեցին նաև առանձին թերթիկների հատվածավորումը։ Առաջին սյունյակը նվիրված էր տեսակի ներկայիս վիճակի և կարգավիճակի բնութագրմանը, հաջորդը`աշխարհագրականհաջորդը՝աշխարհագրական տարածվածությանը, պոպուլացիոն կառուցվածքին և թվաքանակին, բնակավայրի նկարագրմանը, գործող և առաջադրվող պահպանման չափանիշներին, կենդանաբանական այգիներում պահվող կենդանիների բնութագրմանը, տեղեկատվական աղբյուրներին։ Գիրքը հանվել վաճառքի և այդ կապակցությամբ կտրուկ մեծացավ նրա տպաքանակը։
[[1978]]-[[1980]] թվականներին լույս տեսած վերջին չորրորդ «տիպային» հրատարակությունը ներառում է կաթնասունների 226 տեսակներ ու 79 ենթատեսակներ, թռչունների 181 տեսակներ և 77 ենթատեսակներ, սողունների 77 տեսակներ և 21 ենթատեսակներ, երկկենցաղների 35 տեսակներ և 5 ենթատեսակներ, [[ձկներ]]ի 168 տեսակներ և 25 ենթատեսակներ, որոնց թվում կաթնասունների 7 տեսակներ և ենթատեսակներ, թռչունների 4, սողունների 2 տեսակներ։ Տեսակների թվի կրճատումը վերջին հրատարակության մեջ արդյունք է ոչ միայն լավ պահպանության, այլ նաև վերջին տարիներին ստացված առավել ստույգ տեղեկությունների։
ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի վրա աշխատանքը շարունակվում է։ Սա մշտական գործող փաստաթուղթ է, քանի որ կենդանիների գոյության պայմանները փոխվում են և նորանոր տեսակներ կարող են հայտնվել աղետալի վիճակում։ Դրա հետ մեկտեղ մարդու գործադրած ջանքերը լավ պտուղ են տալիս, որի մասին վկայում են գրքի կանաչ էջերը։
 
=== Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակը ===
Կարմիր գրքի գաղափարի երկրորդ ճյուղը «'''Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակների'''» ({{lang-en|IUCN Red List of Threatened Animals}}) ձևով հազվագյուտ կենդանիների մասին միանգամայն նոր տեղեկատվության ի հայտ գալն էր։ Դրանք ևս հրատարակվում են ԲՊՄՄ հովանու ներքո, բայց պաշտոնապես և չեն հանդիսանում Կարմիր գրքի տարբերակ, համանման չեն նրան, չնայած բավականին մոտ են։ Այդպիսի ցուցակներ հրատարակվել են [[1988]], [[1990]], [[1994]], [[1996]] և [[1998]] թվականներին։ Հրատարակումը իրականացվում է [[Քեմբրիջ]]ում ([[Մեծ Բրիտանիա]]) գտնվող շրջակա միջավայրի մոնիթորինգի Համաշխարհային կենտրոնի կողմից`կողմից՝ ԲՊՄՄ-ի հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ավելի քան հազար աշխատակիցների մասնակցությամբ։
Նոր համակարգի կառուցվածքային հիմքը կազմում են երկու հիմնական բլոկները.
Տող 40.
* անազատության մեջ պահպանված տակսոններ (EW)
 
ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը, ինչպես նաև Կարմիր թերթիկները չեն հանդիսանում իրավաբանական փաստաթուղթ, այլ կրում են բացառապես խորհրդատվական բնույթ։ Այն ներառում է կենդանական աշխարհը գլոբալ մասշտաբով և պարունակում է պահպանության վերաբերյալ տեղեկատվություն`ուղղվածտեղեկատվություն՝ուղղված այն երկրներին, որոնց տարածքում ձևավորվել է կենդանիների համար սպաառնալի իրավիճակ։ Գլոբալ մասշտաբով պայմանավորված այդ խորհրդատվությունը կրում է ամենաընդհանուր մոտավոր բնութագիր։
 
== Հղումներ ==