«Իտալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (54), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
 
== Աշխարգագրություն ==
Իտալիայի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ. կմ է:է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը):։ Երկրի հյուսիսումում [[Ալպեր]]ն են (առավելագույն բարձրությունը՝ 4807 մ,
[[Մոնբլան]]), որից հարավ տարածվում է [[Պադանի հարթավայր]]ը:ը։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ, [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզու]] երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միշին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, [[Կոռնո]]):։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, [[Վեզուվ]]՝ 1277 մ), լավային դաշտեր:դաշտեր։ Հարավ-արևելքում, [[Ադրիատիկ ծով]]ի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հվ-ում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ):։ Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ [[Էտնա]] (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո:Վուլկանո։
 
Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը:երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիան պատկանում
է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին:մարզին։
 
Օգտակար հանածոներից կան [[քարածուխ]], գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, [[նավթ]], [[գազ]], [[կապար]], ցինկ, [[երկաթ]], բոքսիտներ, [[սնդիկ]], [[ծծումբ]], [[մարմար]], կերակրի աղ, հանքային և տաք ջրեր (100—120°C):։
 
=== Կլիմա ===
Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, [[Պադանի հարթավայր]]ում՝ անցողիկ՝ մերձարևադարձայինից բարեխառնի:բարեխառնի։ Ամառը շոգ է, չոր:չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում 20—22°C է, Պադանի հարթավայրում՝ 22—24°C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28°C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40°C-ից 45°C: Ալպերում`Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին
ջերմաստիճանը իջնում է մինչև 0°C: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում և Պադանի հարթավայրում մոտ 0°C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12°C: Ալպերում հաճախ են լինում — 15°C-ից —20°C սառնամանիքներ:սառնամանիքներ։
 
Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ:մմ։
 
=== Ներքին ջրերը ===
Գետային ցանցը խիտ է:է։ Հյուսիսում հոսում է [[Պո (գետ)|Պոն]] (652 կմ), Պադանի հարթավայրի արևելքում՝ Ադիշե, Բրենտա, Պիյավե, Տալյամենտո, Ռենո գետերը:գետերը։ Ունեն ձնաանձրևային և սառցադաշտային սնում, օգտագործվում են որպես ոռոգման և հիդրոէներգիայի աղբյուր:աղբյուր։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերը համեմատաբար սակավաջուր են, սնվում են անձրևներով և ամռանը հաճախ ցամաքում են:են։ Առավել խոշոր գետերից են Առնոն և [[Տիբր (գետ)|Տիբրը]]:։
 
Իտալիայի լճերի մեծ մասը գտնվում է Լոմբարդական Ալպերում (Դարդա, Կոմո, Լագո-Մաջորե ևն):։
 
=== Բուսականությունն ու կենդանական աշխարհը ===
Ալպերում`Ալպերում՝ մինչև 800 մ բարձրության վրա, աճում են լեռնային լայնատերև անտառները ([[կաղնի]], շագանակենի, հացենի, թխկի), 800—1800 մ բարձրություններում`բարձրություններում՝ (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում)՝ հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում,
թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները:մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և [[Սիցիլիա]] ու [[Սարդինիա]] կղզիներում (մինչև 500—600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, [[սոճի]]ն, թփուտները, 1000—1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները:անտառները։
 
Կենդանիներից հանդիպում են [[քարայծ]], վայրի կատու, [[կզաքիս]], [[գորշ արջ]], [[նապաստակ]], [[սկյուռ]], մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ տարատեսակ ձկներ:ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը:պարկերը։
 
== Մշակույթը ==
=== Ճարտարապետությունը ===
[[Պատկեր:Pisa Duomo.jpg|մինի|աջից|190 px|Պիզայի թեքվող աշտարակն ու Դուոմոն]]
Հնագույն գեղարվեստական հուշարձանները (ժայռապատկերներ, քարե արձանիկներ, խեցեղեն ևն) պատկանում են [[պալեոլիթ]]ի և [[էնեոլիթ]]ի դարաշրջաններին:դարաշրջաններին։ Բրոնզի դարաշրջանին (մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաեմիկենյան մշակույթի ազդեցությունը:ազդեցությունը։
 
Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալիթյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ
(այսպես կոչված՝ նուրագի):։ Հյուսիսումում զարգացել է տեռամար մշակույթը:մշակույթը։ Մ. թ. ա. IX—V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տեղանքի անունով) մշակույթը, մ. թ. ա. VIII—II դդ.՝ էարոակների մշակույթը:մշակույթը։ Մ. թ. ա. VIII —VI դդ. Ի-ի ծովեզրյա տարածքում ստեղծված հունական առևտրական բնակավայրերի (Սիրակուզա, Սելինունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպանվել են տաճարների մնացորդներ, քանդակներ, գեղագիտական իրեր:իրեր։ Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղագիտական ավանդույթների հիման վրա մ. թ. ա. V դարից
մինչև մ. թ. V դ. զարգացել է [[հին Հռոմ]]ի արվեստը:արվեստը։ Հռոմի անկումից և քրիստոնեության ընդունումից
հետո սկսել է կազմավորվել Իտալիայի միջնադարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ընթացքում կրելով [[Բյուզանդիա]]յի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղագիտական ճաշակի ազդեցությունը:ազդեցությունը։
 
IV—VI դդ. [[Հռոմ]]ում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Զովաննի ին
Լատերանո, Աան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեննա):։ Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծավալայնությունը (Սանտա-Կոստանցա ե-
կեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանական և ասկետիկ:ասկետիկ։ Լուսաստվերային ձևաստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ-մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռավեննայի Սան Վիտալեի խճանկարները,
[[VI դար]], Հռոմի Սանտա-Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.):։
 
VIII—X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտարապետությունն էր:էր։ Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած
աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հվ. աշտարակը, [[Միլան]], IX դ.):։ XI —XIII դդ. Իտալիայի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմանական ոճը, որը երկրի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում ([[Միլան]], [[Վերոնա]], [[Պարմա]], Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ:առանձնահատկություններ։
 
Իտալական ռոմանական ճարտարապետության ընդհանուր բնորոշ հատկանիշներն են հստակ և համաչափ համամասնությունները, հանդիսավոր հարդարանքը:հարդարանքը։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզայի կաթողիկեի համալիրը (մկրտարանը սկսված է [[1153]]-ին, կաթողիկեն կառուցվել է [[1063]]—[[1160]]-ին, կամպանիլան՝ [[1174]]—[[1372]]-ին):։
 
Սիցիլիայի կառույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբական, նորմանդական ճարտարապետական ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կաթողիկեները):։
 
Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբերակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI—XV դդ.):։
 
Ռոմանական ժամանակաշրջանում է կազմավորվել Իտալիայի քաղաքների մեծ մասը, ըստ տեղանքի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն-աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտներով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3—4-հարկանի խոժոռակերպար տներով:տներով։
 
Կառուցվածքներում կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ:գմբեթ։ Կանոնավոր կամ անկանոն հատակագծով, խիտ կուտակված կառուցապատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը:շուրջը։
 
Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը)։
Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «[[Միլոսյան Վեներա]]»-ն, [[Լեոնարդո դա Վինչի]]ի «[[Ջոկոնդա]]»-ն, [[Բուոնարոտի Միքելանջելո]]յի «Դավիթ»-ը, [[Ռաֆայել Սանտի]]ի որմնանկարները, [[Կոլիզեում]]ը, [[Միլանի Մայր Տաճար]]ը, [[Պիզայի աշտարակ]]ը կամ [[Կրեմոնա]]յում ծնված [[Անտոնիո Ստրադիվարի]]ի ջութակի կախարդական հնչյունները, [[Լա Սկալա]]յի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է [[Գուիդո Դ՚ Արեցցո]]ն, այլև օպերային արվեստի [[Ռոսսինի]]ին նվիրված միջոցառումների շարքով)։
 
Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria:Aedificatoria։
Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, [[Սիենա]]յի քաղաքապետարանի կողմից։
Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն [[Կազանովա]]յին։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»:։
[[Պատկեր:Gran Canale, Venezia (5394428985).jpg|մինի|ձախից|190 px|Վենետիկյան ջրանցք]]Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ [[Վենետիկ]]ի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. [[Ֆերրարի]]ն ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են [[Ֆորմուլա 1]]-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ [[Ֆեդերիկո Ֆելինի]]ի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի [[Մարչելլո Մաստրոյանի]]ն։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան [[Եվրոպա]]յում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է(«Վեսպա» տարատեսակը)։[[Պատկեր:Orvieto-Le Dôme-Façade-.jpg|մինի|180px|աջից|Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը]]
Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին [[Ինտերնետ]]ային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ [[GSM]] հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել [[ՆԱՍԱ]]-ում)։
Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։
Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»:։ Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր [[Էրազմ Ռոտերդամցի]]ն։
Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella».
 
Տող 112.
Ի դեպ, հայտնի [[շամպայն]]ը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335 թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։
Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ [[Լեոնարդո դա Վինչի]]ն Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։
Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են [[Գերմանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[ԱՄՆ]]-ն և [[Կանադա]]ն և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000 թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում։ Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը :։
 
=== Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի ===
Տող 127.
 
Հենց այստեղ՝ [[Մխիթարյան միաբանություն]]ում էր, որ 1512 թվականին աբբահայր [[Հակոբ Մեղապարտ]]ի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկու]] կտավները։
[[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազար կղզու]] մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությամբ»:։
 
==Արտաքին հղումներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իտալիա» էջից