«Ստեփան Թոփչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | ԱԱՀ = Ստեփան Էդուարդի Թոփչյան | Պատկեր = | Պատկերի չափերը = | Պատկերի նկարագրությ...»:
 
Տող 37.
 
== Կենսագրություն ==
Ստեփան Թոփչյանն ավարտել է [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ի պատմալեզվագրական ֆակուլտետը։ [[1959]] թվականին աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, [[1960]]-[[1966]] թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ [[1967]]-[[1976]] թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ [[1976]]-[[1979]] թվականներին՝ [[Հայկական Սովետական Հանրագիտարան]]ի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում որպես գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչ։ [[1966]] թվականին դիսերտացիա է պաշտպանել «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։
 
== Ստեղծագործական կյանք ==
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացմն ակնարկ» (համահեղինակներ՝ Յա․ Խաչիկյան, Ս․ Թովմասյան և ուրիշներ, ք․ Մոսկվա, 1976թ) գիրքը։
 
== Երկեր ==
*Շիրվանզադեի էսթետիկան, 1963թ
*Րաֆֆու էսթետիկական հայացքները, 1971թ
*Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք I), 1974թ
*Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք II), 1976թ
*Հայ նոր գրականության պատմություն («Դանիել Վարուժան» գլուխը, հատոր 5), 1979թ
*Անհունի անդրադարձը, 1982թ
 
== Աղբյուրներ ==
*Հ․ Հ․ Խաչատրյան «Գրական տեղեկատու», «Սովետական գրող հրատարակչություն», 1986թ