«Ստեփանոս Նազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Stepanosnazarian.jpg|right|250px|thumb|Ստեփանոս Նազարյան]]
'''Ստեփանոս Նազարյան''' ([[1812]]-[[1879]]), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1812]] թվականին [[Թիֆլիս]]ում։ Սովորել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, որն ավարտել է [[1827]] թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է [[Խաչատուր Աբովյան]]ի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։
 
Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ [[1832]]-ին մեկնում է [[Դորպատ]] (այժմյան Տարտուի համալսարանի հին անվանումն է), որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը [[1840]]-ին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։
 
Դրանից հետո նա տեղափոխվում է [[Պետերբուրգ]], զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ [[1842]]-ին [[Կազանի համալսարան]]ում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։
 
Նազարյանը [[1849]]-ին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր [[Ֆիրդուսի|Ֆիրդուսու]] «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է [[Մոսկվա]] և [[Լազարյան ճեմարան]]ի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869-ին նա գալիս է [[Անդրկովկաս]] և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, իսկ 1870-ին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։
 
== Հասարակական և լուսավորական գործունեությունը ==
Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսակայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։
 
Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «[[Հյուսիսափայլ]]» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։
 
«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում։
Տող 22.
 
==Աղբյուր==
* Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն
 
==Արտաքին հղումներ==
Տող 41.
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]
[[Կատեգորիա:Դորպատի համալսարանի ուսանողներ]]
[[Կատեգորիա:գիտություններիԳիտությունների թեկնածուներ]]