«Ազատ արվեստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «File:Septem-artes-liberales Herrad-von-Landsberg Hortus-deliciarum 1180.jpg|thumb|250px|Յոթ ազատ արվեստները՝ նկար [[Հերարդ ֆոն Լանդսբերգ...»:
(Տարբերություն չկա)

17:49, 12 Հուլիսի 2013-ի տարբերակ

Ազատ արվեստներ (լատին․՝ artes liberales), ընտրված հմտությունների կամ առարկաների ցանկ, որոնց իմնացությունը դասական հնադարում համարվում էր էական՝ ազատ մարդու (քաղաքացու) քաղաքացիական կյանքին մասնակցելու համար։ Հին Հունաստանում սա ընդգրկում էր հասարակական քննարկումներին մասնակցությունը, դատարանում պաշտպանումը, ժյուրիում մասնակցությունը, և ամենակարևորը՝ ռազմական ծառայությունը (ստրուկներն ու արտասահմանցիները ըստ սահմանվան բացառված էին քաղաքացու պարտկանություններից ու պատասխանատվություններից)։ Այս արվեստների ուսումնասիրության նպատակն էր ստեղծել առաքենի, գիտակ և իրեն արտահայտելու ունակ անձնավորություն։ Քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը հիմնական ազատ արվեստներն էին, որոնք կազմում էին արվեստների եռյակ (trivium)։ Միջին դարերում, երբ կրթությունը անցավ Եկեղեցու ազդեցության շրջանակ, այս առարկաների ցանկը լրացվեց ևս չորսով (quadrivium), որոնք էին․ թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն և երաժշտություն։ Այս եռյակն ու քառյակը միասին կազմել են միջնադարյան համալսարանական կրթության յոթ ազատ արվեստները։

Յոթ ազատ արվեստները՝ նկար Հերարդ ֆոն Լանդսբերգի (12 դար) «Hortus deliciarum» գործից

Արդի ժամանակներում ազատ արվեստների կրթությունը կարող է ընկալվել տարբեր իմաստներով։ Այն կարող է վերաբերվել գրականության, լեզուների, փիլիսոփայության, պատմության, մաթեմատիկայի, հոգեբանության և այլ գիտությունների հատուկ բնագավառների ուսումնասիրությանը կամ ազատ արվեստների կոչման ծրագրի սահմաններում ուսմանը։ Օրինակ Հարվարդի համալսարանը ունի Ազատ Արվեստների Մագիստրոսի կոչման տանող ուսման ծրագիր[1], որն հումանիտար գիտությունների ոսումնասիրությանը մեկտեղ ընդգրկում է կենսաբանական և հասարակական գիտությունների ոսումնասիրությունը։ Երկու մեկնաբանումներով էլ եզրը սովորաբար արտահայտում է այնպիսի նյութերի ընդգրկումը, որոնք չեն վերաբերվում մասնագիտական, արհեստների կամ տեխնիկական ուսումնական ծրագրին։


Մ․Թ․ 5րդ դարում Մարթիանուս Կապելան յոթ Ազատ Արվեստները սահմանել է որպես քերականություն, դիալեկտիկա, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, և աստղաբաշխություն։ Միջնադարյան համալսարաններում յոթ ազատ արվեստները բաժանված էին երկու մասի․[2][3]

  • Եռյակ (Trivium)
  1. քերականություն
  2. տրամաբանություն
  3. ճարտասանություն
  • քառյակ (Quadrivium)
  1. թվաբանություն
  2. երկրաչափություն
  3. երաժշտություն
  4. աստղաբաշխություն

Ծանոթագրություններ

  1. Master of Liberal Arts on harvard.edu. Retrieved 04 January 2012.
  2. «James Burke: The Day the Universe Changed In the Light Of the Above».
  3. Wagner, David Leslie (1983). The Seven liberal arts in the Middle Ages. Indiana University Press. ISBN 9780253351852. Վերցված է 5 January 2013-ին. at Questia [1]