«Ավազամկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «200px|մինի|Ավազամուկ '''Ավազամկներ''' ({{lang-la|Gerbillinae}}), կաթնասունների տիպի կրծող...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Meriones unguiculatus.jpg|200px|մինի|Ավազամուկ]]
'''Ավազամկներ''' ({{lang-la|Gerbillinae}}), կաթնասունների տիպի կրծողների կարգի ենթաընտանիք։ Արտաքինից նման են առնետներին, սակայն ավազամկների պոչը ծածկված է խիտ մազերով, որոնք ծայրում ավելի երկարելով կազմում են վրձին։ Մարմինը մեջքից երկար tէ, դեղնա-ավազագույն կամ դարչնագույն Է, փորը՝ սպիտակ։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևինները։ Որոշ ավազամկներ շարժվում են ցատկելով։ Տարածված են Հարավ-արևելյան [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Աֆրիկա]]յում։ Հայտնի է ավազամկների 12 տեսակ, որից 4-ը (պարսկական, վինոգրադովի, կեսօրյա և փոքրասիական) ՀՀ-ում ([[Արարատյան հարթավայր]]ում, [[Մեղրի]]ի, [[Ղափան]]ի, [[Իջևան]]ի շրջաններում)։ Ապրում են անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում։ Սնվում են հիմնականում բուսական կերերով։ Վնասատու են, փչացնում են ցանքերը, երկաթուղիների և ոռոգիչ ջրամբարների հողաթմբերը, տարածում որոշ վարակիչ հիվանդություններ։
{{ՀՍՀ}}