«Անտալ Հերմանն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Անտալ Հերմանն''' ([[հունգարերեն|հունգ.]]՝ ''Hermann Antal'') ([[1851]]-[[1926]]), [[Հունգարիա|հունգար]] ազգագրագետ, բանասեր, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Տիրապետել է [[հայերեն]]ին։ Սովորել է [[Բուդապեշտ]]ի համալսարանում։ Զբաղվել է [[Հունգարիա]]յի և [[Տրանսիլվանիա]]յի ժողովուրդների, այդ թվում տարածաշրջանում բնակվող [[հայեր]]ի ազգագրության ուսումնասիրությամբ, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Ethnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի (ուներ հայագիտական հավելված) հիմնադիրներից և խմբագիրը ([[1887]]-ից)։ Հիմնել է «Հունգարիայի ազգագրական ընկերությունը» (ուներ հայկական բաժին)։ Հերմանը նպաստել է Գեռլայի Հայկական թանգարանի ստեղծմանն ու հարստացմանը, դարձել նրա պատվավոր տնօրենը, խմբագրել է ([[1907]] և [[1913]]-ի մի քանի համարներ) Գեռլայի «Արմենիա» («Armenia») հանդեսը, այնտեղ տպագրել նաև իր հայագիտական հոդվածները («Գնչուները Հայաստանում 500 տարի առաջ», 1884, դ 4, «Բեհիստունի արձանագրությունները Հայաստանի մասին», 1888, դ 9, «Հայերը Թուրքիայում», 1888, դ 11-12 ևն)։
 
{{ՀՀՀ}}