«Արարատ Դալլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ օդաչու
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Արարատ Դալլաքյան '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Dalaqyan Ararat.tif | չափ = 200px | backgro...»:
(Տարբերություն չկա)

22:31, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

ԴԱԼԼԱՔՅԱՆ Արարատ Լևոնի [16.3.1951, գ. Օրջոնիկիձե (այժմ՝ գ. Վահան՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) – 1.8.1990, ԼՂՀ Ասկերանի շրջան], օդաչու-հրամանատար: Ավարտել է Բուգուրուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972): 1972–75-ին աշխատել է Կրասնոդարի քաղաքացիական ավիացիայում, 1989–99-ին՝ «Էրեբունի» օդանավակայանում: 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–90-ին՝ ԼՂ ինքնապաշտպանությանը: Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 130 ժամ: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Թաղված է Երևանում: [1]

Արարատ Դալլաքյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էմարտ 16, 1951
ԾննդավայրՎահան, Գեղարքունիքի մարզ
Մահացել էՕգոստոսի 1, 1990
Մահվան վայրԱսկերանի շրջան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։