«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Վրիպակի ուղղում
Տող 8.
 
[[File:Skomorokh mask.jpg|thumb|left|200px|Խեղկատակների դիմակներ]]
Թատերական իրերից ռուս դերասանները օգտագործում էին [[տիկնիկ]]ներ, [[դիմակ]]ներ, [[պատկերարկղ]]եր, առաջին երաժշտական գործիքներ՝ [[տավիղ]]ներ, [[շվի]]ներ, [[դուդուկ]]ներ և այլն։ Սակայն բալագանները դեռ երկար ժամանակ շարունակում էին գոյություն ունենալ որպես տոնավաճռայինտոնավաճառային ներկայացումների վայրեր և հենց այդ տոնավաճառներում, քաղաքային և շուկայական հրապարակներում ցուցադրվող ներկայացումներն էլ ստացան այդ բալագանների անվանումները։ Բալագանյան ելույթների սյուժեն և հումորը կոպիտ էին՝ հիմնականում ֆիզիոլոգիական թեքումով էին. դրանք ներկայացումներ էին ժողովրդի համար և թեմաներն այնպես էին ընտրվում, որ հասանելի լինեին հասարակության ամենացածր խավերին։ Այդ իսկ պատճառով «բալագան» բառը ժամանակի ընթացքում ձեռք բերեց այլ երանգ և սկսեց նշանակել «անճաշակ մարդկանց աղմկոտ հավաքատեղի»։ Սակայն բալագանյան ելույթների նշանակալիությունը ռուսական թատերական արվեստի մեջ հաշվի չառնելը անհնարին է։
 
{{Քաղվածք|Բալագանի հանդեպ այդ անփույթ վերաբերմունքը ի հայտ է եկել [[19]]-րդ դարում, երբ տոնավաճառները և ժողովրդական տոները, որոնք [[Ռուսաստան]]ի քաղաքային կյանքում նշանակալի տեղ էին գրավում, խորը մասնագիտական ուսումնասիրության առարկա չդարձան։ Ավելի ուշ՝ [[20]]-րդ դարի սկզբում, ստեղծվեցին արվեստի և մշակութային աշխատություններ, որոնք բալագանը դիտում էին համաշխարհային մշակույթի պատմության համատեքստում ([[Աբրահամ Լեյֆերտ]], [[Յուրի Լոտման]], [[Միխայիլ Բախտին]] և այլն)։ Բալագանը լրջորեն ուսումնասիրվել է նաև թատերական պրակտիկների կողմից՝ [[Վսևոլոդ Մեյերխոլդ]], [[Ալեքսանդր Բլոկ]] և այլն։ Բալագանի, ինչպես նաև ամբողջ ժողովրդական թատրոնի հանդեպ վերաբերմունքը արմատապես փոխվեց։ <ref name="balagan"/>|}}