«Փետրվարյան հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 29.
== Հեղափոխությունը ==
[[1917]] թվականի հունվարի 9(22)-ին [[բոլշևիկներ]]ի կոչով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղաքացիական գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակցեց 145 հազար բանվոր, կայացավ [[Պետրոգրադ]]ում։ Դա ինքնակալության դեմ զանգվածային գործողությունների և [[քաղաքացիական անհնազանդություն|բաց քաղաքացիական պայքարի]] անցման սկիզբն էր։ Կառավարոթյունը հեղափոխությունը կանխելու համար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն [[Բոլշևիկների կուսակցություն|բոլշևիկների]] կուսակցությունն էր, որ զանգվածներին հետևողականորեն նախապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատերազմի տարիներին բոլշևիկների նկատմամբ ցարիզմի կիրառած ոստիկանական տեռորին, լենինյան կուսակցությոնը շարունակում էր վճռական դեր խաղալ՝ զանգվածներին նախապատրաստելով հեղափոխության։ [[1917]] թվականի սկզբին [[բոլշևիկներ]]ի կուսակցության շարքերում կար 24 հազար անդամ։ [[1916]] թվականի նոյեմբերից Պետրոգրադում նոր կազմով (Ալեքսանդր Շլյապնիկով, Պյոտր Զալուցկի, Վյաչեսլավ Մոլոտով) գործունեությունը վերսկսեց ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրոն, որը մշտական կապ էր պահպանում [[Վլադիմիր Լենին]]ի և Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի հետ։ Ուժեղացավ կապը տեղական կազմակերպությունների հետ։ Փետրվարի 17 (մարտի 2)-ին, բոլշևիկների ղեկավարությամբ գործադուլ արեցին Պուտիլովյան գործարանի բանվորները։ Գործարանի վարչությունը որոշեց ամսի 22-ին փակել գործարանը։ Պետրոգրադի բոլշևիկյան կոմիտեն (Ալեքսանդր Սկորոխոդով, Կիրիլ Շուտկո, Նիկոլայ Տոլմաչև և ուրիշներ) բանվորներին կոչ արեց ամսի 23-ը (մարտի 8-ը)՝ կանանց միջազգային օրը, նշել քաղաքացիական միտինգներով։ Դեպի քաղաքի կենտրոն շարժվող պոտիլովյան բանվորների ցույցին միացան մյուս գործարանների բանվորները։ Հաջորդ օրը գործադուլավորների թիվը հասավ 214 հազարի։ Փետրվարի 25 (մարտի 10)-ին շարժումը վերաճեց ընդհանուր քաղաքացիական գործադուլի։ Երեկոյան Պետրոգրադի շրջանի հրամանատար գեներալ Խաբալովը [[Նիկոլայ II]]-ից հրաման ստացավ՝ «Վերջ տալ անկարգություններին»։ Պետրոգրադ բերվեցին լրացուցիչ զորամասեր։ Փետրվարի 26 (մարտի 11)-ին քաղաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան արյունալի ընդհարումներ։ Փետրվարի 27 (մարտի 12)-ին համընդհանղւր քաղաքացիական գործադուլը վերաճեց զինված ապստամբության։ Երեկոյան ապստամբած ժողովրդի կողմն անցած զինվորների թիվն անցավ 66 հզ–ից։ Ապստամբները գրավեցին կամուրջները, կայարանները, հեռագրատունը, գլխավոր փոստը, գլխավոր զինանոցը, գրավեցին մի շարք կառավարական հիմնարկներ, զինաթափեցին ոստիկանությանը, ձերբակալեցին ցարական մինիստրներին, վարչական կարևոր պաշտոններ զբաղեցնող գեներալների, բանտերից ազատեցին քաղաքական բանտարկյալներին։ Հեղափոխությունը մայրաքաղաքում հաղթանակ տարավ։
🇵🇸
 
== Ժամանակավոր կառավարության ստեղծումը ==