Սպանություն Բոդոմ լճում

Սպանություն Բոդոմ լճում, սպանություն, որը տեղի է ունեցել 1960 թվականին Ֆինլանդիայում՝ Էսպո քաղաքի Բոդոմ լճի մոտ։

Սպանություն Բոդոմ լճում
Սպանության ձևմարդասպանություն և cold case?
Երկիր Ֆինլանդիա
Կոորդինատներ
Ամսաթիվհունիսի 5, 1960
Սպանվածներ3 մարդ
Վիրավորներ1

Սպանություն խմբագրել

 
Սպանության վայրի հետաքննությունը

1960 թվականի հունիսի 4-ին չորս անչափահաս արշավեց դեպի Բոդոմ լիճ։ Հունիսի 5-ի գիշերը անհայտ հանցագործը դանակով սպանեց երեքին, իսկ մեկին վիրավորեց։ Փրկված Նիլս Վիլհելմ Գուստավսոնը կատարվածից հետո ապրում էր սովորական կյանքով մինչև 2004 թվականը, երբ նրան մեղադրեցին իր ընկերների սպանության մեջ։ 2005 թվականի հոկտեմբերին դատարանը անմեղ ճանաչեց Գուստավսոնին[1]։

Սպանությունը անհանգստացրել էր ամբողջ ֆիննական հասարակությանը, իսկ սպանության սյուժեները հայտնի էին դառնում Ֆինլանդիայի զանգվածային լրատվական միջոցներում, իսկ հետագայում այս գործի հետ կապված ցանկացած տեղեկություն կամ վարկած մեծ ուշադրություն էր գրավում։ Էսպո քաղաքի «Children of Bodom» մելոդիկ-դեթ-մետալ խումբը (որը նախկինում կոչվել է IneartheD) իր անվանումը ստացել է այս պատմության հիման վրա, ինչպես նաև մի քանի երգ է նվիրել նրան։

Այս դեպքը, սկսած 1953 թվականից, Ֆինլանդիայում երրորդ ռեզոնանսային սպանությունն էր (Քյուլիքի Սաարիի գործի հետ միասին)[2]։

Զոհեր խմբագրել

Անուն Սեռ Տարիք Ծանոթագրություն
1 Մայլա Իրմելի Բյորքլունգ Իգական 15
2 Անյա Տուուլիկի Մյակի Իգական 15
3 Սեպպո Անտերո Բոյսման Արական 18
4 Նիլս Վիլհելմ Գուստավսոն Արական 18 Միակ փրկվածը, որը 2004 թվականին ձերբակալվել է սպանության կասկածանքով, արդարացվել է 2005 թվականի հոկտեմբերին։

Վարկածներ խմբագրել

 
Հանցագործության վայր

Գլխավոր կասկածյալներից մեկը երկար ժամանակ եղել է Կարլ Գուլստրյոմը` լճի մոտ գտնվող կրպակի տերը։ Նա հայտնի էր զբոսաշրջիկների հանդեպ ատելությամբ և թշնամական վերաբերմունքով։ Նա 1969 թվականին խեղդվել է Բոդոմ լճում (մինչ օրս հայտնի չէ՝ դա դժբախտ պատահար էր, թե ինքնասպանություն)։ Նրա որոշ հարևաններ պնդում են, որ մահվանից առաջ նա խոստովանել է իր հանցագործությունները։

2003 թվականին պրոֆեսոր Յորմա Պալոն հրատարակել է մի գիրք, որտեղ առաջ է քաշել իր վարկածը՝ կապված այս սպանությունների հետ։ 1960 թվականին Պալոն աշխատել է մոտակա հիվանդանոցում՝ որպես բժիշկ։ Սպանությունից քիչ ժամանակ հետո նա հիվանդանոցում մշակել է բարձրահասակ կասկածելի տղամարդու վնասվածքները։ Այդ տաղամարդը գերմանացի էր՝ Հանս Ասման անունով, և, իբրև եղել է Արևելյան Գերմանիայի գործակալ։ Պալոյի առաջ քաշած վարկածում ապացույցներն անբավարար էին և խճճված։ Ոստիկանությունը ժխտել է այս վարկածը և հայտնել, որ Ասմանն ուներ հզոր ալիբի։ 1997 թվականին՝ մահվանից առաջ, իբրև թե Ասմանը ֆիննացի լրագրողին խոստովանել է իր կատարած սպանությունը[3]։

Կալանավորում խմբագրել

Սպանությունից գրեթե 44 տարի հետո՝ 2004 թվականի մարտին, ոստիկանությունը այս սպանության կասկածանքով կալանավորել է Նիլս Գուստավսոնին։ 2005 թվականի սկզբին ֆիննական հետաքննության դաշնային բյուրոն (Keskusrikospoliisi, KRP) հայտարարել է, որ Նիլսը կալանավորվել է արյան հետքերի նոր հետազոտություններից հետո։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ փրկված Նիլսը խանդում էր պատանիներից մեկին՝ Իրմելի Բյորքլունգին, որն իր նոր ընկերուհին էր։ Իրմելիի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք պատճառվել էին նրա մահվանից հետո, ընդ որում, մյուս երկուսը սպանվել էին ավելի քիչ դաժանությամբ։ Գուստավսոնի վնասվածքները չնչին էին։

Դատը սկսվել է 2005 թվականի օգոստոսի 4-ին։ Ամբաստանյալը մեղադրվել է եռակի սպանության մեջ։ Հիմնական փաստարկը հին փաստերի հետազոտությունն էր նոր տեխնոլոգիաներով, որն ավելի սաստկացրեց Գուստավսոնի մեղավորության կասկածները։ Պաշտպանությունը պնդում էր, որ սպանությունները կատարվել են մեկ կամ մի քանի կողմնակի անձանց կողմից, և Գուստավսոնին նույնպես վնասվածքներ են հասցրել, հետևաբար նման խեղումներով նա չէր կարողանա իրականացնել նման կեղտոտ գործ։ Հոկտեմբերի 7-ին Գուստավսոնն արդարացվել է[1]։

Արդարացումից հետո Ֆինլանդիայի կառավարությունը նրան բարոյական վնասի համար վճարել է 44 900 եվրո։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • Ֆիննական մելոդիկ-դեթ-մետալ խումբը «Children of Bodom» անվանումը վերցրել է այդ լճում տեղի ունեցած դեպքի հիման վրա։ Բացի այդ, խմբի անդամներին երբեմն կարելի է հանդիպել լճի տարածքում հանգստանալիս։
  • Այս սպանության իրադարձությունների հիման վրա նկարահանվել է ֆիննական սարսափ ֆիլմ՝ «Բոդոմ լիճը» անունով, որը թողարկվել է 2016 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Court finds Gustafsson not guilty of 1960 Bodom Lake triple murder (անգլ.)
  2. «BACKGROUND: Murders that shocked Finland in the 1950s» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Man remanded on suspicion of infamous unsolved triple murder from 1960» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.

Գրականություն խմբագրել

  • Palo, Jorma: Bodomin arvoitus. Sanoma, 2003 (The mystery of Bodom)
  • Palo, Jorma & Paloaro, Matti: Luottamus tai kuolema! Hans Assmannin arvoitus. Tammi (publishing company), 2004 (Assurance or death! The mystery of Hans Assmann)
  • Palo, Jorma: Nils Gustafsson ja Bodomin varjo. WSOY, 2006 (Nils Gustafsson and the shadow of Bodom)

Արտաքին հղումներ խմբագրել