Դաս տալով տիկին Թինգլին

(Վերահղված է Սպանել միսս Թինգլինից)

Դաս տալով տիկին Թինգլին (անգլ.՝ Teaching Mrs. Tingle), 1999 թվականի սև հումոր, նկարահանված «Ճիչ» ֆիլմաշարի 3 ֆիլմերի և «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամռանը» ֆիլմի հեղինակ Քեվին Ուիլիամսոնի կողմից։ Թողարկվել է 1999 թվականի օգոստոսի 20-ին։

Դաս տալով տիկին Թինգլին
անգլ.՝ Teaching Mrs. Tingle
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն[1][2], կատակերգական թրիլեր և մարտաֆիլմ
Թվականօգոստոսի 11, 1999[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեվին Ուիլյամսոն[1][4][5][…]
ՊրոդյուսերՔեթի Քոնրադ և Ջուլի Փլեք
Սցենարի հեղինակՔեվին Ուիլյամսոն
ԴերակատարներՔեյթի Հոլմս[4][6][7][…], Հելեն Միրեն[4][5][6][…], Բերի Ուոթսոն[5][6][7][…], Մարիսա Քաֆլան[5][6][7][…], Ջեֆրի Թեմբոր[6][7][8], Մոլլի Ռինգուոլդ[6][7][8], Լեսլի Էնն Ուորեն[6][7][8], Վիվիկա Ա. Ֆոքս[6][7][8], Մայքլ ՄակՔին[4][6][9][…], Ռոբերտ Գանթ[6][7][8] և Բրայան Քլագման[10]
ՕպերատորՅերժի Զելինսկի
ԵրաժշտությունՋոն Ֆրիզել
ՄոնտաժԴեբրա Նիլ-Ֆիշեր
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Լի Էնն Ուոթսոնը միշտ ազնիվ կյանքով է ապրել։ Այժմ՝ ավարտելով քոլեջը, նա երազում է համալսարանի մասին և պետք է դառնա լավագույն շրջանավարտը։ Բայց... այդ ճանապարհին խոչընդոտ է դառնում տիկին Թենգլը՝ պատմության ուսուցչուհին, որը ատում է բոլորին և համարում է, որ իր պարտքն է տանջել իր բոլոր աշակերտներին՝ նրանց նշանակելով ոչ բավարար գնահատականներ։ Նույնիսկ տնօրեն Փոթերը նախընտրում է կապ չհաստատել այս ուսուցչուհու հետ։ Փոխտնօրեն տիկին Գոլդը կարծում է, որ հենց Լի Էնն է արժանի կրթաթոշակի, այլ ոչ թե Թրուդի Թաքերը՝ հարուստ ծնողների դուստրը։ Երբ Լի Էննի գնահատականն ուղղելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն ավարտվում, նա իր ընկերների ՝ Լյուկի և Ջո Լիննի հետ հուսահատորեն վճիռ է կայացնում խաղի համար։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ նրանց վտանգավոր նախագծի հետևանքները անդառնալի կլինեն։

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Քեյթի Հոլմս Լի Էնն Ուոթսոն
Հելեն Միրեն տիկին Իվ Թինգլ
Բարի Ուոթսոն Լյուք Չարներ
Մարիսա Քոուլին Ջո Լին Ջորդան
Մայքլ ՄըքՔին տնօրեն Փոթեր
Ջեֆրի Թեմբըր մարզիչ Ռիչարդ Ուենչելլ
Վիվիկա Ֆոքս օրիորդ Գոլդ
Լիզ Սթաուբեր օրիորդ Թրուդի Թաքեր
Ջոն Փեթրիք Ուայթ Բրայան Բերրի
Լեսլի Էնն Ուորեն տիկին Ֆեյ Ուոթսոն
Մոլլի Ռինգուոլդ օրիորդ Բենքս
Ռոբերտ Գանթ պրոֆեսոր (տեսարանները հեռացված են)

Ստեղծում խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել 1998 թվականի մայիսի 10-ից հուլիսի 14Լոս Անջելեսում։ Ֆիլմում դպրոցի նկարահանումները տեղի են ունեցել 2 իսկական դպրոցներում՝ «Culver City High» և «John Burroughs Middle»: Գոյություն ունի հայտի ամերիկյան վեպ-թրիլլեր «Սպանել պարոն Գրիֆինին» (անգլ.՝ Killing Mr. Griffin) (1978 թվական), որը գրել է Լոիս Դունկանը։ Վեպում պատմվում է դպրոցականների խմբի պատմության մասին, որոնք որոշել են առևանգել անգլերենի ուսուցչուհուն։ Վեպին հիման վրա ֆիլմը նկարահանվեց 1997 թվականին։ Ինչպես նաև Դունկանը հանդիսանում է վեպ-սկզբնաղբյուր «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամառ»-ի հեղինակը, որի հիման վրա էլ նկարվել է ֆիլմը, որի սցենարի հեղինակը Քեվին Ուիլիամսոնն է։ Սկզբնապես ֆիլմը կոչվում էր «Սպանել միսս Թինգլին» (անգլ.՝ Killing Mrs. Tingle), բայց 1999 թվականի ապրիլի 20-ի դժբախտ պատահարներից հետո որոշվեց ֆիլմը վերանվանել «Teaching Mrs. Tingle»: Եվրոպական շատ երկրներում պահպանվեց առաջին անվանումը։

Երաժշտություն խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. The Stretch Princess — «Sorry»
  2. Eve 6 — «Tongue Tied»
  3. Tara MacLean — «If I Fall»
  4. Sozzi — «'Til I Cry You Out Of Me»
  5. Kendall Payne — «Wonderland»
  6. Eman — «I Shut Down»
  7. Radford — «Fall At Your Feet»
  8. Bree Sharp — «Show Me»
  9. Duncan Sheik — «Alibi»
  10. The Moffatts — «Misery»
  11. Janis Ian — «At Seventeen»

Մրցանակներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ
2000 Saturn Award Լավագույն ֆիլմ
MTV Movie Awards Լավագույն համբույր
Teen Choice Awards Լավագույն սիրային դուետ
Teen Choice Awards Ամենագարշելի գործող անձ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել