Սպայկ և Տայկ (մուլտսերիալ)

«Սպայկ և Տայկ» (անգլ.՝ Spike and Tyke), մուլտսերիալ, որն ստեղծել են Վիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան Metro-Goldwyn-Mayer կինոստուդիայում 1957 թվականին։ Վերաբերում է «Թոմ և Ջերի» հայտնի մուլտսերիալին, սակայն այստեղ գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս Սպայկ շունը և նրա որդի Տայկը։ Հենց Թոմը և Ջերին այս մուլտսերիալում հանդես չեն գալիս։

Սպայկ և Տայկ
Տեսակկարճամետրաժ մուլտֆիլմերի շարք
Ժանրկինոկատակերգություն
ՁայնագրումԴոուզ Բաթլեր
Պատմվածքի վայրԱՄՆ
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
Սերիաների քանակ2
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Էկրաններին է1957-ից

Մուլտսերիալը բաղկացած է ընդամենը երկու մասից՝ «Give and Tyke» («Տալիս են՝ վերցրու, խփում են՝ փախիր») և «Scat Cats» («Միշտ զգոն»)։ Մասերը ստեղծվել են 1956 թվականին և թողարկվել էկրան մեկ տարի անց։ Մուլտսերիալի հետագա աշխատանքներին խանգարել է այն, որ 1957 թվականին MGM մուլտիպլիկացիոն ստուդիայի փակվել է[1]։

Մուլտսերիալի սյուժե խմբագրել

Երկու մասերի վերջում էլ Սպայկը շոյում է Տայկին և ասում. «Այո՛, սա իմ որդին է»։

Տալիս են՝ վերցրու, խփում են՝ փախիր խմբագրել

Դեղին գույնի փողոցայի շունը հոդված է նկատում թերթում, որտեղ ասվում է, որ առանց վզակապի բոլոր շները, եթե չգրանցվեն, կբռնվեն։ Հենց այդ պահին շանը տեսնում է թափառական շների որսորդը։ Սկսվում է հետապնդումը։ Շունը նկատում է Սպայկի վզակապը, բայց այն հանել չի կարող։ Այդ ժամանակ շունը վերցնում է քնած Տայկի վզակապը։ Բայց Սպայկը նկատում է դա։ Նա հետապնդում էր շանը, իսկ այդ ժամանակ Տայկը հեռանում է բակից։ Նրան այդ պահին բռնում է թափառական շների որսորդը, բայց Սպայկը փրկում է որդուն և նրան է հագցնում իր վզակապը։

Հետապնդումից հետո որսորդը բռնում է առանց վզակապի Տայկին և արդեն պատրաստ է լինում նստեցնել ավտոմեքենա, բայց Սպայկը որդուն է հագցնում է վզակապը և ասում, որ նրա փոխարեն ինքը կգնա։ Դրանից փողոցային շունը տխրում է, և նա խաբում է թափառական շների որսորդին՝ նրանից խլելով ավտոմեքենան։ Արդեն վզակապերով Սպայկը և Տայկը գնում են դեպի բակ, հանգստանում։

Միշտ զգոն խմբագրել

Սպայկի և Տայկի տերն ասում է (որը հանդիսանում է նաև Թոմի տերը), որ պետք է հսկեն տունը։ Երբ տերերը գնում են, երեք կատուներ տարբեր ձևով փորձում են տուն մտնել։ Նրանք Բուտչի՝ Թոմի փոխարեն տանն ապրող կատվի ընկերներն էին։ Բայց Սպայկը և Տայկը չեն թողնում, որ նրանք անեն դա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maltin, Leonard (1980). Of Mice and Magic: History of American Animated cartoons.

Արտաքին հղումներ խմբագրել