Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ

հայկական մատուռ Սպահանում

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ, հայ առաքելական մատուռ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է սուրբ Աստվածածին եկեղեցու շրջափակում, բակի հյուսիս-արևմտյան անկյունում[1]։

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ
Սուրբ Մարիամ եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Մասն էՍուրբ Աստվածածին
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1627
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Սուրբ Հակոբը կառուցվել է 1607 թվականին և համարվում է Նոր Ջուղայի առաջին եկեղեցին[2]։ Սուրբ Հակոբ եկեղեցին կոչվում է մատուռ, փոքր լինելու պատճառով, բայց իրականում ունի կանոնավոր շինւածքով և բեմ, գավիթ և ընդհանուր ոճ։ Մուտքի դռան վերևում գրված է. «Եկեղեցիս Ս. Յակոբայ Մծբնայ Հայրապետին կառուցաւ թ. ՌԾԶ (1607)»[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին փոքր շինություն է, որն ի սկզբանե ունեցել է խաչաձև կառուցվածք[4]։ 1843 թվականին Աբգարյան դպրոցի կառուցման ժամանակ ձևափոխվել է։ Շինությունն ունի երեք փոքր գմբեթ, որոնցից միջինն ունի ութանիստ թմբուկ[5]։ Գմբեթներն ու տանիքը տեղադրված են հյուսիսային և հարավային պատերի մոտ վեր խոյացող լայն սյուներով կամարների վրա։

Հատակը կես մետր վար է բակից, հակառակ սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Մատուռը կառուցված է աղյուսով, ներքին պատերը ծածկված են գիպսով ու կավճով[6]։ Մատուռի հիմնական մուտքի վերին մասում, 1607 թ-ին կան նաեւ երկու արձանագրություններ հայերեն։ Եկեղեցու ներսի պատերն արևելյան ոճի են, դրանց վրա կան մեծ թվով խաչքարեր, նաև երկուսը՝ դռան վերևում, դրսի կողմում։ Խաչքարերից ամենահինը կրում է ՌԾԶ (1607) թվականը։ Պատերը զարդարված են 1.35 մետր բարձրությամբ 17-րդ դարի իրանական արվեստի լուսամփոփներով, վերին մասն իտալական ոճի է։ Խորանի ներսում դրված է ուղղանկյուն զոհասեղան, իսկ կողքերին երկու խուց կա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. کلیسای مریم مقدس در اصفهان
  2. «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  3. Սուրբ Հակոբ եկեղեցի
  4. کلیسای هاکوپ مقدس اصفهان
  5. Հայ արվեստ մշակութային հանդես. Ջուղայի հաղթանակը (2004)
  6. اصفهان- کلیسای هاکوپ و مریم مقدس(չաշխատող հղում)