Սոֆյա Սամվելյան

կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոֆյա Վարդանի Սամվելյան (հունիսի 1, 1927(1927-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 20, 1982(1982-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի, մանկավարժ։

Սոֆյա Սամվելյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 1, 1927(1927-06-01)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էհունիսի 20, 1982(1982-06-20) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Սամվելյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 1-ին Երևանում։ Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա դաշնամուրի և կոմպոզիցիայի դասերի է հաճախել Երևանի պետական կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների հատուկ խմբակում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Է. Միրզոյանի դասարան)։

1949-1959 թվականներին Սոֆյա Սամվելյանը դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1951-1966 թվականներին զուգահեռաար նաև Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1963 թվականից՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։

Գրել է նվագախմբային («Անտառային հեքիաթ», 1949 և այլն), գործիքային («Վարիացիա», 1948, «Պիես», 1949, «Մանկական պիես», 1954, «Վեց էտյուդներ», 1960, «Երկու պիես», 1963) երկեր, երգեր, ռոմանսներ (Աշոտ Գրաշու, Ա. Իսահակյանի, Սարմենի և ուրիշների խոսքերով), մշակել գուսանական և ժողովրդական երգեր։

«Սոլֆեջիո» ժողովածուի (1977) համահեղինակ է[1]։

Սոֆյա Սամվելյանը մահացել է 1982 թվականի հունիսի 20-ին Երևանում։ Թաղվել է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։