Սոֆյա Իվանի Ժուկովա (ռուս.՝ Софья Ивановна Жукова, մարտի 18, 1939(1939-03-18), Վաչսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2020(2020-12-29), Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս սերիական մարդասպան, որը 2005-2019 թվականների միջակայքում երեք մարդ է սպանել։ Իր վերջին ոճիրն իրագործելիս եղել է մոտավորապես 80 տարեկան և համարվում է ամենատարեց սերիական մարդասպանը Ռուսաստանի ու նախկին Խորհրդային Միության պատմության մեջ[1]։ Որոշ աղբյուրներում պնդումներ կան, որ Ժուկովան եղել է նաև մարդակեր և իր զոհերի որոշ մարմնամասեր օգտագործել է սննդի մեջ[2]։ Նա մահացել է Քովիդ-19-ից՝ նախքան իր դատ ու դատաստանի կայանալը[3]։ Մեղավոր է ճանաչվել հետմահու[4]։

Սոֆյա Ժուկովա
ռուս.՝ Софья Ивановна Жукова
Ծնվել էմարտի 18, 1939(1939-03-18)
ԾննդավայրՎաչսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 29, 2020(2020-12-29) (81 տարեկան)
Մահվան վայրԽաբարովսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունսերիական մարդասպան

Կենսագրություն խմբագրել

Ժուկովան ծնվել է 1939 թվականին Նիժնի Նովգորոդի մարզի Վոսկրեսենսկի շրջանի Զվյագինո գյուղում։ Կրթություն չի ստացել, տառաճանաչ է դարձել և հազիվհազ կարդալ սովորել լիկբեզում՝ անգրագիտության վերացման դասընթացներում։ Եղել է շարքային աշխատավորուհի։ Տարիներ անց տեղափոխվել է Խաբարովսկ, բնակություն հաստատել քաղաքի արվարձաններից մեկում, ամուսնացել է, ունեցել երկու արու զավակ։ 2005 թվականին ամուսինը մահացել է, և կնոջ հոգեբանության մեջ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ժուկովան հաճախակի վիճել, բախումներ է ունեցել հարևանների հետ, սպառնացել է նրանց, բայց ոչ ոք նրա սպառնալիքները լուրջ չի ընդունել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Я вам руки и головы поотрубаю»». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. Jeremy Culley (2021 թ․ հունվարի 6). «'Granny ripper', 81, who made 'snacks' from flesh of her victims dies of Covid». mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Обвиняемая в расчленениях российская пенсионерка заболела COVID-19 и умерла». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  4. Юлия Михалёва (2021 թ․ հունվարի 20). «Виновна посмертно. Серийной убийце Софье Жуковой вынесен приговор». hab.aif.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  5. Culley, Jeremy (2021 թ․ հունվարի 6). «'Granny ripper', 81, who made 'snacks' from the flesh of her victims dies of Covid». www.mirror.co.uk. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.