Սոֆիա դքսուհի Վերմլանդացի

Նորին թագավորական մեծություն արքայադուստր Սոֆիա, (շվեդ.՝ Prinsessan Sofia hertiginna av Värmland, (դեկտեմբերի 6, 1984(1984-12-06)[1], Danderyd Hospital, Դանդերյուդ[1]), վերմլանդացի դքսուհի, շվեդացի մոդել, Կարլ Ֆիլիպի կինը, գործող թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիի հարսը։

Սոֆիա դքսուհի Վերմլանդացի
շվեդ.՝ Prinsessan Sofia hertiginna av Värmland[1] և շվեդ.՝ Sofia Kristina Hellqvist[1]
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1984(1984-12-06)[1] (39 տարեկան)
ԾննդավայրDanderyd Hospital, Դանդերյուդ[1]
Քաղաքացիություն Շվեդիա[1]
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրոնՇվեդիայի եկեղեցի[1]
Մասնագիտությունմոդել, ազնվական և yoga instructor
ԱմուսինՇվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1][2][3][…]
Ծնողներհայր՝ Erik Hellqvist?[2][1], մայր՝ Marie Hellqvist?
Պարգևներ և
մրցանակներ
«Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա)[4] Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[5] Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Սերովբեների արքայական շքանշան
ԵրեխաներԴուքս Ալեքսանդր Սոդերմանլանդացի[1][2], Prince Gabriel, Duke of Dalarna?[1][2] և Prince Julian, Duke of Halland?
 Princess Sofia, Duchess of Värmland Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆիան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6֊ին՝ Էրիկ և Մարի Հելկվիստների ընտանիքում։ Նա ունեցել է երկու հարազատ քույր։ Նրանք բոլորը մեծացել են Ավդալենում։ Պարի, կոմեդիայի և դաշնամուրի դասընթացներ է անցել։ Գիմնազիայի ավարտից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ՝ աշխատել է որպես մատուցողուհի և մոդել։ 20 տարեկանում նրա նկարը զետեղվել է Շվեդիայում հայտնի լրագրի՝ «Slitz»֊ի մեջ և ստացել «Միսս Slitz» տիտղոսը։ Ֆոտոմոդելի ասպարեզում ունեցած հաջողությունից հետո նրան հրավիրել են ռեալիթի֊շոու ՝ Paradise Hote֊ի էրոտիկ տարրերով, որի ավարտից հետո Սոֆյան մեկնել է բնակվելու Նյու֊Յորքում։ Այնտեղ նա յոգա է սովորել և բացել է իր սեփական յոգա֊կենտրոնը։ Ավելի ուշ նա թողարկել է յոգայի համար հագուստների իր արտադրանքը։ 2009 թվականին մինչև արքայազնի հետ հանդիպելը, նա որոշել է որպես կամավոր մեկնել Գանա, որտեղ օգնել է՝ կառուցել մանկապարտեզ։ Ապագա ամուսնու հետ ծանթոանալուց հետո, սակայն մինչև նրա հետ օրինական հարաբերություններ սկսելը, 2010 թվականին Սոֆիան դարձել է «Խաղահրապարակ» մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը։

2010 թվականի ապրիլից հանդիպել է արքայազն Կարլ Ֆիլիպի հետ[6][7], իսկ 2014 թվականին հայտարարվել է նրանց նշանադրության մասին։

Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 13֊ին ժամը 17։00֊ին՝ Թագավորական պալատի եկեղեցում[8]։

2015 թվականի հոկտեմբերի 15֊ին պարզ է դարձել, որ զույգն իրենց առաջնեկին սպասում է 2016 թվականին[9]։ 2016 թվականի ապրիլի 19֊ին Դանդերյուդ հիվանդանոցում ժամը 18։25֊ին տղա է ունեցել. Ալեքսանդր Էրիկ Խուբերտուս Բերտիլ, Սյոդերմանլանդի դուքս[10]։ Փոքրիկը կշռել է 3595 գրամ, հասակը՝ 49 սմ[11]։

2017 թվականի մարտի 23֊ին հայտնի է դարձել, որ զույգը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Հայտնվել է նաև,որ նա լույս աշխարհ է գալու 2017 թվականի սեպտեմբերին։ 2017 թվականի օգոստոսի 31֊ին, ժամը 11։24֊ին թագուհի Սոֆիան ունեցել է երկրորդ որդին՝ թագաժառանգ Գաբրիել Կառլ Վալտերին, Դալարնի դուքս։

Պարգևներ խմբագրել

  • Սերաֆիմի շքանշան[12]
  • Կառլ XVI Գուստավի թագավորական ընտանիքի տիկին II աստիճանի շքանշան[13]
  • Շվեդիայի թագավոր Կառլ XVI֊րդ Գուստավի 70 ամյակին նվիրված հուշամեդալ (ապրիլի 30, 2016)
  • Սոկոլի շքանշանի Մեծ խաչի տիկին (Իսլանդիա, 2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Swedish Royal Court - HRH Princess Sofia: Biography
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. Swedish Royal Court - The Prince Wedding
  4. https://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2021-18863
  5. https://www.kungahuset.se/arkiv/nyheter/2024-01-31-statsbesok-fran-frankrike
  6. «Hovet erkänner att Carl Philip och Sofia är ett par | Svensk Damtidning». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Squires, Nick (2010 թ․ ապրիլի 8). «Swedish prince has relationship with glamour model». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  8. Yle следит за свадьбой шведского принца Карла Филипа. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 июня 2015.(Ստուգված է 13 Հունիսի 2016)
  9. «The Prince Couple is expecting a child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Alexander blir hertig över Södermanland
  11. «Prins Carl Philip och Prinsessan Sofia har fått en son - Sveriges Kungahus» (շվեդերեն). www.kungahuset.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  12. Фотография
  13. Фотография
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիա դքսուհի Վերմլանդացի» հոդվածին։