Սուրմալուի դաշտ (Մասեացոտն գավառ), դաշտ Հայկական լեռնաշխարհում՝ Միջինարաքսյան գոգավո­րության աջափնյա ցածրադիր (բարձրությունը՝ 900-1100 մ) մասը։

Աշխարհագրություն

խմբագրել

Հյուսիսային սահմանն Արաքս գետն է, հարավայինը՝ Հայկական Պար լեռնաշղթան և Մեծ ու Փոքր Մասիսների հյուսիսային լանջերը։ Տարածքը մոտ 2800 կմ2 է։ Սուրմալուի դաշտը Արարատյան դաշտի շարունակությունն է։

Կլիման չոր, ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 4-ից -6 °C, հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 200-350 մմ։ Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտը։ Գերակշռում են գորշահողերն ու աղուտները։ Տիրապետում են կիսաանապատային չորասեր և աղասեր բուսականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։