Սուրեն Չիլինգարյան

հայ նկարիչ

Սուրեն Գրիգորի Չիլինգարյան (հուլիսի 21, 1918(1918-07-21), Կարս - նոյեմբերի 12, 1997(1997-11-12), Երևան, Հայաստան), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980

Սուրեն Չիլինգարյան
Ի ծնեՍուրեն Գրիգորի Չիլինգարյան
Ծնվել է1918 հուլիսի 21
ԾննդավայրԿարս
Վախճանվել է1997 նոյեմբերի 12
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Չիլինգարյանը ծնվել է Կարսում 1918 թվականին։ 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ Ստեղծագործել է հաստոցային նկարչության բնագավառում, հատկապես բնանկարի ժանրում[1]։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Մահացել է Երևանում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գործերից են՝

  • «Բակ Ծաղկաձորում» (1953)
  • «Խաղաղ երեկո» (1963)
  • «Ապարանի նոր ջրամբարը» (1967)
  • «Արագած» (1970)
  • «Իմ պատուհանից»
  • «Հաղպատի վանքը» (1969)
  • «Բջնի. Կեսօր» (1977)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել