Սուրեն Ստեփանի Շահումյան (հունվարի 14, 1902(1902-01-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 4, 1936(1936-06-04), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Սուրեն Շահումյան
հունվարի 14, 1902(1902-01-14) - հունիսի 4, 1936(1936-06-04) (34 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի ավագ որդին։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Աստրախանի և Բաքվի գիմնազիաներում։ Ավարտել է Մոսկվայի ռազմական ակադեմիան և ՌԿ(բ)կ Կենտկոմի մարքսիզմի դասընթացները։ 1917 թվականից կատարել է կուսակցության Բաքվի կոմիտեի առաջադրանքները, ընդգրկվել մարտական դրուժինայի շարքերը և ակտիվ մասնակցություն ունեցել մարտական գործողություններին։

1918 թվականին կարմիր գվարդիականների շարքերում կռվել է թուրք-մուսավաթականների դեմ։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո ձերբակալվել է 26 կոմիսարների հետ և տարվել Կրասնովոդսկ։ Բանտից երաշխավորությամբ ազատվելուց հետո, 1919 թվականին, վերադարձել է Բաքու և շարունակել բոլշևիկյան գործունեությունը։ Վերստին ձերբակալվել և բանտարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքվից։ 1919 թվականի վերջից Վրաստանում կատարել է կուսակցության ընդհատակյա երկրկոմի առաջադրանքները, որոնց համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է դիվիզիայի շտաբի օպերատիվ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։

1927 թվականին եղել է Օրյոլի զրահատանկային դպրոցի, ապա՝ բելառուսական օկրուգի, իսկ 1932 թվականին՝ Լենինգրադի զինվորական օկրուգի զրահատանկային զորքերի պետը։ Շահումյանը մեծ աշխատանք է կատարել կարմիր բանակի զրահատանկային զորքերի կազմակերպման ուղղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 435