Սուրեն Ղազարով
Սուրեն Սարգսի Ղազարով (ռուս.՝ Сурен Саркисович Казаров, սեպտեմբերի 15, 1929 - հոկտեմբերի 13, 1998, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ծագումով հայ խորհրդային մարզիկ (ազատ ոճի ըմբշամարտ) և մարզիչ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)[1]։
Սուրեն Ղազարով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1929 |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1998 (69 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Գերեզման | Դոնի Ռոստովի հյուսիսային գերեզման |
Մասնագիտություն | մարզիչ |
Կենսագրություն խմբագրել
Արտաքին պատկերներ | |
---|---|
Մարզական պարգևներով լուսանկար |
Սուրեն Ղազարովը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 15-ին Սարգիս Գալուստի և Անահիտ Կիրակոսի Ղազարովների ընտանիքում, որում մեծացել են երեք երեխաներ՝ դուստր Գալյան (1927), որդիներ Սուրենը (1929) և Սեմյոնը (1940)։ Հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում, ընտանիքը վերապրել է Դոնի Ռոստովի ֆաշիստական օկուպացիայի դժվարին ամիսները[2]։
Պատերազմից հետո Սուրենը սովորել է, ծառայել Խորհրդային բանակում, սպորտով է զբաղվել տաղանդավոր մարզիչ Գեորգի Մանուկի Տերմոլաևի մոտ, որը դաստիարակել է շատ տաղանդավոր ըմբիշների[2]։
Սուրեն Ղազարովը որպես մարզիկ հանդես է եկել «Սպարտակի» (Դոնի Ռոստով) կազմում։ Նա ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արծաթե (1957) մեդալակիր էր և ազատ ոճի ըմբշամարտի ՌԽՖՍՀ 6-ակի չեմպիոն (1953-1959)։ Բազմաթիվ մրցաշարերի և միջազգային ընկերական հանդիպումների հաղթող[2]։
Որպես մարզիչ աշխատել է «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում (1962-1998), եղել է Ռոստովի մարզային խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Ռուսաստանի երիտասարդություն» կազմակերպության ավագ մարզիչ-մանկավարժ։ Նրա աշակերտների թվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն հայազգի Վարդերես Սամուրղաշևը[2][3]։
Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 13-ին, Դոնի Ռոստովում սրտի կաթվածից[2]։ Թաղված է քաղաքի Հյուսիսային գերեզմանատանը[4]։
Նրա որդին՝ Սարգիս Սուրենի Ղազարովը, հայտնի պատմաբան է, գիտնական, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր[4]։
Վաստակ խմբագրել
- ԽՍՀՄ սպորտի վարպետ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
- Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (1998)
Հիշատակ խմբագրել
- Դոնի Ռոստովում հուշատախտակ է փակցվել այն տան պատին, որտեղ 1961-1998 թվականներին ապրել է Սուրեն Ղազարովը (16-րդ գծի փողոց, 30)[3]։
- Ռոստովի մարզում անցկացվում է Սուրեն Ղազարովի հիշատակին նվիրված ամենամյա մրցաշար[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Казаров Сурен Саркисович
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Успешные люди - Казаров Сурен Саркисович»։ xn----8sbkbsqsh3l.xn--p1ai։ Վերցված է 2021-05-22
- ↑ 3,0 3,1 Казаров Сурен Саркисович
- ↑ 4,0 4,1 «Казаров Саркис Суренович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-05-22
- ↑ В Новошахтинске состоялся турнир памяти Сурена Казарова