Սուրեն Բուրխաջյան
հայ ճարտարապետ
Սուրեն Սերոբի Բուրխաջյան (հուլիսի 24, 1936, Նացիստական ռազմագերիները Հայաստանում - դեկտեմբերի 7, 2008, Երևան, Հայաստան)[1], հայ ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1969)[2]: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Սուրեն Բուրխաջյան | |
---|---|
Ի ծնե | Սուրեն Սերոբի Բուրխաջյան |
Ծնվել է | հունիսի 24, 1936 թ |
Ծննդավայր | Կարմիր հովիտ, Աշտարակի շրջան |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2008թ |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1961-2008 |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ և ՀԽՍՀ պետական մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
Սուրեն Բուրխաջյանը ծնվել է Հրազդանի շրջանի Կարմիրհովիտ գյուղում (այժմ՝ ապաբնակեցված է): 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1990 թվականներին եղել է Երևաննախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, գլխավոր մասնագետ, 1991-2001 թվականներին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետ, 2003 թվականից՝ ՀՃՄ (Հայաստանի ճարտարապետների միություն) քարտուղար[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, 1966
- Փորձարկվող կառուցվածքներով 14-հարկանի բնակելի շենք, 1967
- Բուրխաջյանի նախագծերով կառուցվել է Արևի էներգիայի օգտագործման ՀամԳՀհ հայկական լաբորատորիան Երևանում, 1968
- Լայպցիգի միջազգային տոնավաճառի ՀԽՍՀ տաղավարը, 1975
- «Հավերժ բարեկամություն» հուշահամալիրը Աբովյան քաղաքում, 1976
- Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանը, 1987
- Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը, 1989
ՄրցանակներԽմբագրել
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1962-1967 թվականներ
- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970 թվական
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1972 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սուրեն Բուրխաջյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-01-03
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-06-24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005