Սուրեն Ավետիսյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ավետիսյան (այլ կիրառումներ)

Սուրեն Համբարձումի Ավետիսյան (հուլիսի 15, 1963(1963-07-15), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 1999(1999-10-26)), հայ տնտեսագետ։ Սպիտակի քաղաքապետ (1996-1999)։ ՀՀ ԱԺ պատգամավոր (մայիս - հոկտեմբեր 1999)։

Սուրեն Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 15, 1963(1963-07-15)
ԾննդավայրՍպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 1999(1999-10-26) (36 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1984)
Մասնագիտությունտնտեսագետ և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

 
Սուրեն Ավետիսյանի հուշարձանը Սպիտակի կենտրոնական հրապարակում

Սուրեն Ավետիսյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 15-ին, Սպիտակ քաղաքում։ 1984 թվականի ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1986-1988 թվականներին աշխատել է Սպիտակի վերալակաշինական գործարանում, եղել բաժնի վարիչ, արտադրամասի պետ, 1988-1992 թվականներին՝ փոխտնօրեն, 1992-1996 թվականներին՝ «Լույս» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։

1996 թվականին ընտրվել է Սպիտակի քաղաքապետ։ Սուրեն Ավետիսյանի քաղաքապետ եղած տարիներին (1996-1999) իրականացվել են քաղաքի կառուցապատման աշխատանքները։ Ջիմ Թորոսյանի նախագծերով այդ տարիներին Սպիտակում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, երաժշտական դպրոց, Սուրբ Հարություն եկեղեցին, մշակույթի պալատը, վերակառուցվել է քաղաքի զբոսայգին[1][2]։

1999 թվականի մայիսի 30-ին թիվ 51 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ[3]։

Մահ խմբագրել

1999 թվականի հոկտեմբերի 26-ին դարձել է ավտովթարի զոհ։

Հիշատակ խմբագրել

  • 2012 թվականի հունվարից Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Սուրեն Ավետիսյանի անունով[4]։
  • Սպիտակում կա Սուրեն Ավետիսյանի անունով դպրոց։

Ընտանիք խմբագրել

Սուրեն Ավետիսյանն ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հպարտությամբ ու մի քիչ էլ թախիծով սպիտակցիները նշում են իրենց քաղաքի օրը
  2. «Սուրեն Ավետիսյանը գիտեր` առանց միջազգային դոնորների ներգրավման Սպիտակը հնարավոր չէր լինի վերակառուցել». armedia.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.