Սուրբ Հարություն եկեղեցի (Սպիտակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Սուրբ Հարություն եկեղեցի
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Ճարտարապետական ոճՀայկական
 Holy Resurrection Church of Spitak Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Հարություն եկեղեցու կառուցումը նախատեսել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ 1997 թվականին եկեղեցու կառուցման ծրագիրը իրականացրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն, ով կատարել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։ Սուրբ Հարությունը Սպիտակի միակ եկեղեցին է։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Ամենայն Հակոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Եկեղեցին կառուցվել է 1997-2000 թվականներին՝ «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի» միջոցներով։

Եկեղեցու բարերարներից է Սուրեն Ավետիսյանը, ճարտարապետը` Բաղդասար Արզումանյանը, շինարարը՝ «Մ. Լամբարյան» ՍՊԸ[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Հարություն եկեղեցին գմբեթավոր կառույց է՝ բազալտե սրբատաշ քարերով կառուցված։ Եկեղեցու արևմտյան կողմում եռահարկ զանգակատունն է՝ ութ սյուների վրա բարձրացող ռոտոնդայով։ Զանգակատան արևմտյան ճակատը հարդարված է հյուսկեն շրջանակի մեջ ներփակված թևատարած, քանդակազարդ խաչով։ Գլխավոր՝ արևմտյան մուտքի երկու կողմերում նախկին սրբավայրից մնացած մասունքներ են՝ խաչքարեր և այլ դետալներ։

Եկեղեցու բակում են գտնվում նաև Մեծ Եղեռնին և Արցախյան ազատամարտին նվիրված հաշարձանը՝ «Արծիվը թրով և խաչով», մեկ նորակերտ խաչքար հետնամասում՝ «Սուգ և արև» մակագրությամբ և մանուկների վերածննդին նվիրված հուշարձանը (1988-2004 թվականներին Բերգամո-Սպիտակ Զորակցության միություն)[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու օծում
  2. «Սուրբ Հարություն եկեղեցի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.