Սուրեն Ասլամազաշվիլի

Սուրեն Արտեմի Ասլամազաշվիլի[1][2][3] (Ասլամազյան[4][5], մարտի 1, 1914(1914-03-01), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1970(1970-11-22), Գորիի մունիցիպալիտետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, Խորհրդային Միության հերոս, գվարդիայի սերժանտ։

Սուրեն Ասլամազաշվիլի
մարտի 1, 1914(1914-03-01) - նոյեմբերի 22, 1970(1970-11-22) (56 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԳորիի մունիցիպալիտետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
ՊարգևներԽորհրդային Միության հերոս, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Սուրեն Ասլամազաշվիլին ծնվել է 1914 թվականի մարտի 4-ին Վրաստանի Կասպիի շրջանի Կավթիսխևի գյուղում։ Նախնական կրթություն ստանալուց հետո աշխատել է Թբիլիսիի Ավտոտեխսպասարկման գործարանում։ Խորհրդային բանակի շարքերը համալրել է 1941 թվականին, գործող բանակի կազմում հանդես է եկել 1942 թվականի օգոստոսից։

1941-1945 թվականներին, խորհրդա-գերմանական պատերազմի տարիներին մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբերին) ցուցաբերած խիզախության համար[6]։

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր Խաչի շքանշան, 1943
  • Խորհրդային Միության հերոս, 1944
  • Լենինի շքանշան
  • «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի հանդեպ հաղթանակի» մեդալ
  • «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի» մեդալ

ԳրականությունԽմբագրել

  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005.: ISBN 99930-4-342-7.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мир Наград
  2. Газета «Известия» № 46 от 24 февраля 1944 года с опубликованным Указом о присвоении звания Героя Советского Союза.(չաշխատող հղում)
  3. Герои Советского Союза: Краткий биографический слов
  4. Асламазян Сурен Артемьевич (1914-1970)
  5. Институт Истории; В. Н. Казахецян //Книга о героях // стр 68 (всего 287) Изд-во АН Армянской ССР, 1985
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներԽմբագրել

  Սուրեն Ասլամազաշվիլի «Երկրի հերոսներ» կայքում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562