Սուրբ ծնունդն անհաջողակների հետ

«Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» (անգլ.՝ Christmas with the Kranks, այլ անվանում էր - «Սուրբ ծնունդն Կրենկամի հետ»), Սուրբ ծննդյան կատակերգություն։ Նկարահանված 2004 թվականին ռեժիսոր Ջո Ռոտ-ի կողմից։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թիմ Ալենը և Ջեյմի Լի Կյորտիսը։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում, Ռուսաստան է եկել դեկտեմբերի 23-ին։

Սուրբ ծնունդն անհաջողակների հետ
անգլ.՝ Christmas with the Kranks
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], վեպի էկրանավորում և սուրբծննդյան ֆիլմ
ՀիմքԲաց թողնելով Սուրբ ծնունդը
Թվականնոյեմբերի 25, 2004[3] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ռոթ[1][4][5][…]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Կոլամբուս և Մայքլ Բառնաթան
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Կոլամբուս
ԴերակատարներԹիմ Ալեն[6][4][5][…], Ջեյմի Լի[6][4][7][…], Դեն Էյքրոյդ[6][4][7], Էրիկ Սալիվան[6][4][7], Julie Gonzalo?[6][4], Չիչ Մարին[6][4][7], Ջեյք Բյուզի[6], Մայքլ Էմմեթ Ուոլշ[6][4], Elizabeth Franz?[6][4], Օսթին Փենդլթոն[6][4], Մարկ Լոուրենս Քրիստոֆեր[6][4], Թոմ Պոստոն[6][4], Բոնիտա Ֆրիդերիսի[6][4], Ֆելիսիթի Հաֆման[6][4], Քերոլայն Ռեյ[6][4], Արդեն Մայրին[6][4], Rene Lavan?, Ջերի Սայնֆելդ, Patrick Breen?[8], Քևին Չեմբերլին[8], Kim Rhodes?[8], Էնդրյու Դելի[8], Վիկտորյա Չալայա[8], Մեթ Ուոլշ[8] և Ժան (Ժանետ) Հոագ, ամերիկացի կինոդերասանուհի[8]
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՆիկ Մուր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունRevolution Studios և 1492 Pictures
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի հայտնի կարգախոսն է «Այս տոները նրանք դեռ երկար ժամանակ կհիշեն»։

Սյուժե խմբագրել

Սովորական Կրենկովների ամերիկյան ընտանիքը ամեն տարի նշում էր Սուրբ ծննդյան տոները, բայց մի տարի երբ նրանց աղջիկը մեկնում է այլ երկիր սովորելու նպատակով, Լյուտերը ցանկանում է իր կնոջ հետ մեկնել Կարիբյան կղզի և այնտեղ անցկացնել Ամանորյա տոները, այդպիսով տնտեսելով ավելի քան 6000$: Ամուսինները որոշում են, որ այս մի տոներին չի լինելու ոչ մի տոնածառ, ոչ մի ձմեռպապ և այլն։ Այդպիսով նրանք չեղարկում են Սուրբ ծնունդը։

Այդ ամենի մասին շատ շուտով տեղեկանում է Կրենկովի հարևաններից մեկը, իսկ արդեն դրա մյուսը օրը ամբողջ քաղաքն է տեղեկանում Լյուտերի մտքերի մասին։ Քաղաքացիները սկսում են միտինգների և բողոքի ակցիաների միջոցով հետ քաշել նրանց այդ մտքից, Լյուտերի կինը՝ Նոռան արդեն պատրաստ էր ետ քաշվել այդ մտքից, և նույնիսկ փորձում էր ամեն կերպ մտնել այդ տոնական տրամադրության մեջ՝ իր տանը տեղադրելով տոնածառ, իսկ դրսում՝ ձմեռպապ։ Բայց տան տղամարդու ասածը օրենք է։ Սակայն ամեն ինչ փոխվում է այն պահից սկսած, երբ ծնողների մոտ պետք էր վերադառնալ նրանց աղջիկը՝ Բլերը, իր ամուսնու հետ։ Կրենկներին պետք էր շտապ վազել խանութներ, որպեսզի հասցնեին ամանորյա պատրաստություն տեսնել, մինչև իրենց աղջկա գալը։

Տոնածառի գնելը և հյուրասիրության նախապատրաստվելը անիմաստ և հուսահատ էին։ Ոստիկանությունը ձերբակալում է Լյուտերին, քանզի նա իր հարևանների կարծիքով փորձում էր գողություն կատարել։ Պարզվում է, որ ամեն ինչ կորած է, սակայն ամենադժվարին պահին Լյուտերին օգնության ձեռք է մեկնում նրա հարևան Վիկ Ֆրոմեյրան։ Նա որոշում է, որ աղջիկը չպետք է խանգարի սուրբ ծննդյան հրաշքի իրագործմանը, և ամբողջ բնակիչները պետք է օգնեն Լյուտերին Սուրբ ծնունդի հավաքույթին պատրաստվելու համար։ Բլերին դիմավորելու և տուն ուղեկցելու համար եկել էին ոստիկանները, սակայն քանի որ Բլերը նախատեսվածից շուտ էր եկել, ոստիկանները պետք է ամեն գնով ուշ հասնեին հավաքույթին, որպիսզի ամեն ինչ պատրաստ լիներ։ Ամեն ինչ շատ լավ է վերջանում, իսկ Լյուտերը իր տոմսերը, որոնք գնել էր Կարիբյան կղզի գնալու համար տալիս է իր հարևանին, և ինքը իր ընտանիքի հետ միասին ապրում է իր սեփական տանը՝ ուրախ և երջանիկ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Թիմ Ալեն Լյուտեր Կրենկ
Ջեյմի Լի Կյորտիս Նոռա Կրենկ
Դեն Էյկրոիդ Կրենկների հարևանը
Մայկլ Էմմետ Ուոլշ Կրենկների հարևանը
Էլիզաբեթ Ֆրանց Ուոլտայի կինը, Կրենկների հարևանուհին
Էրիկ Պեր Սալլիվան Վիկայի որդին
Չիչ Մարին Սալինո
Ջեյկ Բյուզի Տրին
Օստին Պենդլտոն անծանոթ
Թոն Պոստոն քահանա
Ջուլի Գոնսալո Լյուտերայի և Նորայի դուստրը
Ռենե Լավան Բլերի կինը
Կերոլայն Ռի Նորայի ընկերուհին
Պատրիկ Բրին Օբի
Բոնիտա Ֆրիդերիսի Ջուդ Բեկեր
Դեվիդ Խորնսբի Ռենդի Բեկեր
Կեվին Չեմբերլին հետախույզերի ղեկավար
Մարկ Կրիստոֆեր Լոուրենս Կրենկների հարևանը
Արդեն Մայրին Դեյզի
Կիմ Ռոդս Կրենկայի աշխատակից
Մետտ Ուոլշ Կրենկովների հարևանը

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը պլանավորված էր նկարահանել Չիկագոյի և Լոս-Անջելես-ի թաղամասերում, սակայն վատ եղանակի պատճառով նկարահանումները տեղի ունեցան փակ միջավայրում՝ տարբեր տաղավարներում։

Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է ավելի քան $60 000 000: Առաջին ուիկենդի ժամանակ ֆիլմը աշխատել է $21 570 867, և գրավել է երրորդ տեղը «Ազգերի գանձից» և «Սուպերընտանիքից» հետո։

Ծանոթագրություններ խմբագրել