Սուրբ Ստեփանոս վանք (Ցղնա)


Սուրբ Ստեփանոս վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ցղնա գյուղի (Օրդուբադի շրջան) հարավում[1], նախկին Մցգուն գյուղի բարձրադիր վայրում, Ցղնայից մոտ 3 կմ հարավ[2][3]։

Սուրբ Ստեփանոս վանք (Ցղնա)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Համաձայն եկեղեցու հյուսիսային գավթի վերնամասի հայերեն արձանագրության՝ այն վերակառուցվել է 1895 թվականին[2][4][5]։

Ճարտարապետական բնութագրեր խմբագրել

Վանական համալիրի եկեղեցին ունեցել է փայտյա տանիք։ Եկեղեցին բաղկացած էր աբսիդից, երկու գավիթից և սրահից։ Եկեղեցու պատերին ամրացված են եղել 9-17-րդ դարերի մի շարք խաչքարեր[5]։

Ոչնչացում խմբագրել

Վանքը կանգուն և անձեռնմխելի է եղել 2000 թվականի փետրվարի 3-ի դրությամբ, սակայն այն ավերվել է 2000 թվականի փետրվարի 3-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Տես նաև խմբագրել

Սուրբ Աստվածածին վանք (Ցղնա)

Սուրբ Սարգիս եկեղեցի (Ցղնա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 136–139. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 51.
  3. Ayvazyan, Argam. Nakhijevani kotvoghayin hushardzannern u patkerakandaknery.Yerevan: Hayastan. 1987, p. 42.
  4. Research on Armenian Architecture. Nakhijevan: Atlas. Yerevan: Tigran Metz Publishing House, 2012.
  5. 5,0 5,1 Ayvazyan, Argam, The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian.Detroit: Wayne State University Press, 1990, p. 34.