Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փոքր Արագյալ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի[1],Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍամեբա (Նինոծմինդայի շրջան)
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
9,12 մետր
Երկարություն13,27 մետր
Լայնություն9,12 մետր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Ըստ եկեղեցու արևմտյան պատի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1862 թվականին։

Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի 1866 թվականի եկեղեցիների տեղեկագրերի տվյալների այն եղել է փայտաշեն կառույց, որը ունեցել է 20 ծխական։ Իսկ արդեն 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր և ուներ 26 ծխական։

Եկեղեցու հարակից տարածքում կա գերեզմանոց։ Եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է չափսերն են (13.27 x 9.12) մետր։ Եկեղեցու արևմտյան կողմի գագաթին կա զանգակատուն։

Հոգևոր կազմը եղել է Գրիգոր քհն. Տեր-Գևորգյանը, Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանը և Ղազարոս քհն. Տեր-Խաչատրյանցը, որոնք քահանայագործել են 1860-80-ական թվականներին։

Հետխորհրդային տարիներին, մասնավորապես 2009 թվականին եկեղեցին վերանորոգվում է, Եզեկ Եզեկյանի բարերարությամբ, որից հետո եկեղեցին վերաօծվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)